Ստամբուլի գիշերային ակումբում հարձակում է տեղի ունեցել․ կան տասնյակ զոհեր (տեսանյութ)
Ստամբուլի Օրթաքյոյ շրջանում գտնվող «Ռեյնա»գիշերային ակումբում հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ:
Միջազգային մամուլը նշում է, որ Թուրքիայի իշխանությունները տեղի լրատվամիջոցներին արգելել են միջադեպի մասին տեղեկատվություն հրապարակել՝ բացառությամբ պաշտոնական հաղորդագրությունների և հայտարարությունների:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ զոհվել է 39 մարդ, որոնցից 16-ը՝ օտարերկրացիներ։ Վիրավորվել է 69-ը։
Հարձակման պահին ակումբում 500-700 մարդ է եղել, ովքեր նշում էին Ամանորը: Նախնական տվյալներով՝ անհայտ զինյալը կրակ է բացել նրանց ուղղությամբ և փախուստի դիմել։ Փրկվելու համար ոմանք ցատկել են Բոսֆորի նեղուցը:
Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ զինյալը Սանտա Կլաուսի շորերով է եղել: The Guardian-ը հայտնում է, որ իրավապահներին հաջողվել է նրան ոչնչացնել։
Տեղի ունեցած միջադեպը դատապարտել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով դա անվանել է «սահմռկեցուցիչ ահաբեչական հարձակում»:
Ստամբուլի գիշերային ակումբում հարձակում է տեղի ունեցել․ կան տասնյակ զոհեր (տեսանյութ)
Ստամբուլի Օրթաքյոյ շրջանում գտնվող «Ռեյնա» գիշերային ակումբում հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ:

7or.am