2009թ.-ի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին հաջողվել է կատարել իր առջև դրված խնդիրները' ապահովելով և՛ հարկային, և՛մաքսային մուտքերը, սոցիալական ապահովության վճարները: Համակարգին դա հաջողվել է' անգամ ճգնաժամի և տնտեսական անկման պայմաններում:
Ճգնաժամի հետևանքները զգալիորեն ազդել են Հայաստանի տնտեսության և պետական բյուջեի եկամտային մասի վրա: Բացասական ազդեցությունն առաջին հերթին նկատելի է խոշոր բիզնեսի իրացման շրջանառությունների ոլորտում: Ընդհանուր առմամբ, 2009թ.-ի 10 ամիսների տվյալներով խոշոր բիզնեսում իրացման շրջանառության անկումը կազմում է շուրջ 170մլրդ դրամ, որից 43մլրդ-ը բաժին է ընկել հանքարդյունաբերության ոլորտին (անկումը' 28,7 տոկոս), շինարարությանը' 24 տոկոս, արտադրությանը' 19,4 տոկոս, սպասարկման ոլորտին' 15,8 տոկոս:
Տարվա ընթացքում ՊԵԿ-ի աշխատանքները կազմակերպվել և կենտրոնացվել են հիմնականում երեք ուղղություններով' հարկային և մաքսային համակարգերի կարողությունների հզորացում, բարեփոխումների իրականացում, գործարար միջավայր-ՊԵԿ փոխհարաբերությունների ներդաշնակեցում, հարկային բեռի հավասարաչափ և արդարացի բաշխման գերակայությամբ հարկային վարչարարության իրականացում:
Մասնավորապես, 2009-ին վերակառուցվել և օպտիմալացվել են տարածքային ստորաբաժանումները: Տարեսկզբին 11 տարածքային հարկային տեսչություններ (տեսչությունների ավելի քան 25 տոկոսը) կրճատվել են և միացվել ավելի խոշոր տեսչությունների հետ: Զուգահեռ օպտիմալացման աշխատանքներ են տարվել վերադաս մարմնում:
Մասնագիտացված 4 հարկային տեսչություններ միավորվել են' կազմելով Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչություն: Հաստատվել են խոշոր հարկ վճարողների ընտրության նոր չափորոշիչներն ու ցանկը:
Մեկ տարվա ընթացքում հիմնանորոգվել և վերանորոգվել են 22 մաքսատներ, մաքսակետեր, հարկային տեսչություններ. հատկացումները կատարվել են ՊԵԿ զարգացման ֆոնդից' շուրջ 527մլն դրամ: Բացի այդ, տարածքային հարկային տեսչություններին տրամադրվել է համակարգչային տեխնիկա:
Շարունակվել են համակարգում կազմակերպվող ուսուցման դասընթացները, որոնց մասնակցել է հարկային և մաքսային շուրջ 1200 ծառայող:
2009-ին իրականացվել է իր ծավալով աննախադեպ ատեստավորում' ընդգրկելով տարածքային բոլոր մարմինների ծառայողներին. 1906 հոգուց 358-ը ատեստավորումը չեն անցել, որոնցից' 146-ը նշանակվել են ավելի ցածր պաշտոնների, իսկ 212 ծառայողներ ազատվել են աշխատանքից: Նրանց փոխարեն աշխատանքի են ընդունվել մրցույթների արդյունքում հաղթած 272 հոգի:
Հարկային և մաքսային հսկողության բնագավառում սկիզբ է դրվել ռիսկային չափորոշիչների կիրառմանը: Կրճատվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների քանակը. իրականացվել է 2199 ստուգում' նախորդ տարվա 2477-ի դիմաց (նվազումը' 11,2 տոկոս):
Փոխարենը հսկողական աշխատանքների շեշտը դրվել է կանխարգելիչ գործողությունների վրա. աճել են ՀԴՄ-ների շահագործման ստուգումները' կազմելով 11.254. նախորդ տարի այդ թիվը 6493 էր, այսինքն' աճը կազմել է 73,3 տոկոս: Արդյուքնում լրացուցիչ հավաքագրվել է 872,9մլն դրամ (2008-ին' 470,8մլն դրամ կամ' 85,4 տոկոս աճ):
Տարին հատկապես առանձնացել է հարկ վճարողների սպասարկման բարելավման աշխատանքներով. մասնավորապես ներդրվել է հաշվետվություններն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու համակարգը:
ՀՀ ՊԵԿ «Թեժ գիծը» սպասարկել է շուրջ 20 հազար հեռախոսազանգ, հսկողական աշխատանքներ են իրականացվել նաև կառավարության «Թեժ գծով» ստացված դիմում-բողոքների ուղղությամբ:
Տարվա ընթացքում շարունակել է խնդրահարույց մնալ գործարար միջավայրի կողմից փաստաթղթավորման անտեսումը: Այդ ուղղությամբ ևս մեծածավալ աշխատանքներ են իրականացվել: Մեծածախ առևտրի համար մշակվել և ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է օրենք, ըստ որի առանց հիմնավորող փաստաթղթերի ձեռքբերումների ծախսերը կընդունվեն, եթե հարկ վճարողը կվճարի 11 տոկոս շահութահարկ դիմացի սուբյեկտի փոխարեն: Ներդրվել է ՀԴՄ կտրոններով վիճակահանություն, իսկ չշահած կտրոնների համար' բոնուսի տրամադրման կարգ: Ընդհանուր առմամբ, վիճակահանությունների արդյունքում շահել է 8682 քաղաքացի, որոնց վճարվել է շուրջ 63մլն դրամ պարգևավճար: Չշահած ավելի քան 160 հազար քաղաքացիներին վճարվել է շուրջ 3,5մլրդ դրամ բոնուս:
Միջոցառումների արդյունքում գործող ՀԴՄ-ների քանակն աճել է 8000 հատով: 2009թ.-ի 9 ամիսների ընթացքում մանրածախ առևտրի իրացման շրջանառությունն աճել է' շուրջ 125մլրդ դրամով' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ հարկային եկամուտների աճը միայն ՀԴՄ ֆիսկալային հասույթների աճի արդյունքում, կազմել է շուրջ 5,7մլրդ դրամ: Սպասվում է, որ այս ոլորտից 2010թ.-ի առաջին կիսամյակում լրացուցիչ բյուջե կմուտքագրվի ևս 7մլրդ դրամ:
ՊԵԿ-ն առաջին անգամ սկսել է էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման աշխատանքները, մասնավորապես' գործարկվել է «Հարկատու-3» ծրագիրը, կատարելագործվել է ՀԴՄ-ների շրջանառությունների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ հավաքագրման և «հեռահար վերահսկման համակարգ»-ը:
ՀՀ ՊԵԿ նախագահ Գ.Խաչատրյանն ամփոփել է 2009 թվականը
2009-ի հարկերի հավաքագրումը կազմել է շուրջ 520մլրդ դրամ, իսկ սոցիալական ապահովության վճարների մասով' պետբյուջե է փոխանցվել 103 մլրդ-ից ավելի դրամ: