Լրահոս

03.12.2010 16:33


Առաջարկվել է օրենքը քննարկել 24–ժամյա ընթացակարգով

Առաջարկվել է օրենքը քննարկել 24–ժամյա ընթացակարգով

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 3-ի նիստում քննարկվել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ արդեն երեք անգամ կատարվել է նմանատիպ փոփոխություն, որը մեծ խթան է հանդիսացել հարյուրավոր երիտասարդների վերադարձը հայրենիք ապահովելու գործում: Օրենքի գործողության ժամկետը երկարաձգելով մինչև 2010 թվականի նոյեմբերիի 1-ը, ևս մեկ անգամ հնարավորություն է տրվում մինչև 2010 թվականի աշնանային զորակոչը 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում համապատասխան վճարը մուծելու, և նրանց  նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու:

Օրինագիծը առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու դրական եզրակացություն է ստացել։ Առաջարկվել է նաև, որ նախագիծը լիագումար նիստում քննարկվի 24-ժամյա ընթացակարգով։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը