Աշխարհ

30.12.2016 11:20


Սիրիայում վերջին 2 օրում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող (լուսանկար)

Սիրիայում վերջին 2 օրում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող (լուսանկար)

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ բնակավայրի մոտակայքում Թուրքիայի ԶՈւ զինծառայողների և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, առնվազն 5 զինծառայող վիրավորվել է։ Այս մասին հայտնում է «razm.info»–ն՝ հղում անելով թուրքական «Հաբերթյուրք» լրատվակայքին։

Համաձայն աղբյուրի՝ ԻՊ զինյալները հարձակվել են Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում գտնվող Ազրաք գյուղը հարավում տեղակայված Թուրքիայի ԶՈւ զինծառայողների վրա։ Թուրքական կողմը հայտնում է, որ Թուրքիայի զինուժը «շարքից հանել է» ԻՊ 26 զինյալի։

Դեկտեմբերի 29-ին Ալ-Բաբ բնակավայրի մոտակայքում Թուրքիայի ԶՈւ և ԻՊ բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ ևս 1 զինծառայող, առնվազն 9 զինծառայող վիրավորվել է։ Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են Թուրքիայի հարավային՝ Սիրիայի սահմանակից Քիլիս նահանգի հիվանդանոցներ։ Այսպիսով վերջին 2 օրվա ընթացքում Սիրիայում սպանվել է 2 թուրք զինծառայող։ Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը։

Համաձայն աղբյուրի՝ մինչև այժմ Սիրիայում Թուրքիայի զինուժի գործողությունների ժամանակ սպանվել է ԶՈւ 40 զինծառայող։

Մանրամասները՝ «razm.info»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը