Դամասկոսում գնդակոծվել է ՌԴ դեսպանատունը։ Այս մասին հաղորդել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ դեկտեմբերի 29-ի երկրորդ կեսին Դամասկոսի՝ ահաբեկիչների կողմից վերահսկվող արվարձանից արձակվել է ական, որն ընկել է Ռուսաստանի դեսպանատան տարածքի հյուպատոսական բաժնի մուտքի մոտ։ Պայթյունն աննշան նյութական վնաս է հասցրել, տուժածներ չկան։
«Ռուսաստանի դեսպանատան վրա հերթական հարձակումն անթույլատրելի է ու արժանի է վճռական դատապարտման։ Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի ապահովմանն ուղղված ջանքերը խափանելու ծայրահեղականների փորձերը պետք է դադարեցվեն»,-ասելէ Զախարովան։
Դամասկոսում գնդակոծվել է ՌԴ դեսպանատունը

7or.am