Աշխարհ

30.12.2016 19:46


Բելլա Հադիդն ու Քենդալ Ջենները հաղթել են «Տարվա մոդել» անվանակարգում (ֆոտոշարք)

Բելլա Հադիդն ու Քենդալ Ջենները հաղթել են «Տարվա մոդել» անվանակարգում (ֆոտոշարք)

2016թ, անկասկած, գերազանց տարի էր սկսնակ մոդել Բելլա Հադիդի համար։ 20–ամյա Բելլան արժանացել է «Տարվա մոդել» անվանակարգին։ Մրցանակը, որը որոշվում է 250 դիզայների, լուսանկարչի, վարսահարդարի, դիմահարդարի և քասթինգային տնօրենի քվեներով, ներառում է նաև «Readers' Choice» անվանակարգը, որն էլ բաժին է հասել Քենդալ Ջեններին։ Այս մասին հայտնում է «elleuk.com»–ը։

Անցյալ տարի Բելլա Հադիդն անգամ չէր հայտնվել թեկնածուների ցուցակում, իսկ Քենդալը կրկին «the Readers' Choice» անվանակարգում հաջորդում էր մոդել Ջիջի Հադիդին։

2016թ. ընթացքում Բելլա Հադիդը հայտնվել է ELLE–ի հունիս ամսվա թողարկման շապկին, դարձել «Dior»–ի նոր դեմքը, նկարահանվել «Calvin Klein»–ի գովազդային արշավում, առաջին անգամ մասնակցել «Victoria's Secret Fashion Show»–ին և որպես մոդել ներկա է եղել գրեթե բոլոր նորաձև ցուցադրություններին՝ «Chanel»–ից մինչև «Marc Jacobs»։

«elleuk.com»–ը ներկայացրել է այն բոլոր մոդելներին, որոնց օգտին ամենաշատն են քվեարկել 2016թ–ին։

Բելլա Հադիդ

Քենդալ Ջեններ

Լինեյզի Մոնթերո

Ջիջի Հադիդ

Ադուոա Աբոահ

Գրեյս Էլիզաբեթ

Դիլոնե

Հարի Նեֆ

Էմիլի Ռատակովսկի

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը