Աշխարհ

30.12.2016 10:10


Թրամփը կարող է չեղյալ համարել հակառուսական պատժամիջոցները

Թրամփը կարող է չեղյալ համարել հակառուսական պատժամիջոցները

ԱՄՆ–ի գործող վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ երկրի ընտրված նախագահ Դոնալդ Թարմփը կարող է չեղարկել երկրի ղեկավար Բարաք Օբամայի՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու որոշումը։ Այս մասին փոխանցում է «Reuters»–ը։

Ընդ որում, վարչակազմի անդամն ընդգծել է, որ պատժամիջոցները չեղարկելու որոշումն ընդունվելու դեպքում կարող է համարվել անարդյունավետ։

«Տվյալ քայլերը շատ կարևոր են, քանի որ Ռուսաստանը ոչ մի կերպ կանգ չի առնի։ Մենք բոլոր հիմքերը ունենք ենթադրելու, որ նրանք խառնվելու են անգամ ուրիշ երկրների դեմոկրատական ընտրություններին»,–ասել է պաշտոնյան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը