Դևիդ Քեմերոնը կարող է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը համարվում է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող հիմնական թեկնածուներից մեկը։ Այս մասին հայտնում է «Daily Mail»–ը՝ անանուն պաշտոնյաներին հղումով։
ՆԱՏՕ–ի աղբյուրների տվյալներով՝ Բրիտանիան ուժեղ դիրք է զբաղեցնում դաշինքում՝ որպես «խոշոր ու ռազմական պլանում առավել նշանակալից երկիր ԱՄՆ–ից հետո»։ Բացի այդ, Բրիտանիան փորձում է առավել ակտիվ դեր խաղալ դաշինքում ԵՄ կազմից դուրս գալուց հետո։
Քեմերոնին մոտ կանգնած պաշտոնյաների խոոսքով՝ Մեծ Բրիտանիան միայն կշահի քաղաքական մրցասպարեզ վերադառնալուց հետո։ Նշվում է, որ նախկին վարչապետը պատրաստ է դիտարկել այդ հնարավորությունը։
«Մենք պետք է դեր գտնենք նրա համար և համոզենք նորից պայքարել հանուն Բրիտանիայի»,– մեջբերում է թերթը Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կաբինետի անդամներից մեկի խոսքը։
ՆԱՏՕ–ի ներկա գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգն իր պաշտոնը կլքի 2018 կամ 2019թ.։

7or.am