Աշխարհ

29.12.2016 15:20


Մաքքեյն. «Բալթյան երկրներում մշտապես պետք է ԱՄՆ զինվորականներ լինեն»

Մաքքեյն. «Բալթյան երկրներում մշտապես պետք է ԱՄՆ զինվորականներ լինեն»

ԱՄՆ բանակի ստորաբաժանումները մշտապես պետք է Բալթյան երկրների տարածքում լինեն։ ТАСС–ի փոխանցմամբ՝ Լատվիայում նման հայտարարություն է արել ԱՄՆ կոնգրեսի զինված ուժերի հարցերով կոմիտեի ղեկավար Ջոն Մաքքեյնը։

Ըստ նրա՝ դա հարկավոր է, որպեսզի «ընկերները հասկանան, որ ամերիկացիները միշտ իրենց հետ են»։

«Ինչ վերաբերում է դրանց քանակին, ապա դա կապված է զորավարժությունների ու ռազմական գործողությունների հետ, որոնք մենք համատեղ ենք անցկացնում»,–նշել է նա։

Ավելի վաղ Մաքքեյնը հաղորդել էր, որ ԱՄՆ–ն Օբամայի օրոք կորցրել է համաշխարհային առաջնորդությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը