Աշխարհ

29.12.2016 12:10


Քերրին կարծում է, որ Երուսաղեմը պետք Է դառնա Իսրայելի և Պաղեստինի մայրաքաղաքը

Քերրին կարծում է, որ Երուսաղեմը պետք Է դառնա Իսրայելի և Պաղեստինի մայրաքաղաքը

Երուսաղեմը պետք Է դառնա երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի մայրաքաղաքը: ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, որը հունվարի 20-ին կթողնի իր պաշտոնը:

Անդրադառնալով բռնազավթված պաղեստինյան տարածքներում հրեական բնակավայրերի կառուցմանը՝ Քերրին ընդգծել Է, որ Թել Ավիվի այդ քաղաքականությունը կխոչընդոտի «երկու պետություն՝ երկու ժողովրդի համար» սկզբունքի իրագործմանը:

«Եկեք պարզ խոսենք. նոր բնակավայրերի կառուցումը ոչ մի ընդհանուր բան չունի Իսրայելի անվտանգության հետ»,-ասել Է նա:

Քերրին նաև կոչ Է արել Իսրայելին ճանաչել Պաղեստին Պետությունը 1967թ. սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով՝ նախազգուշացնելով՝ եթե Իսրայելը չընդունի «երկու պետություն՝ երկու ժողովրդի համար» սկզբունքը, չի կարողանա «իսկական խաղաղության մեջ լինել մնացած արաբական երկրների հետ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը