Կարո Փայլանը մեջլիսում հիշեցրել է, որ Ամանորն ու Սուրբ ծնունդը նշելը քրիստոնյա երեխաների իրավունքն է
Թուրքիայի «Ժողովրդադեմոկրատական կուսակցության» անդամ, Մեջլիսիհայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ ընդդիմացել է Ստամբուլի որոշ դպրոցներում Ամանորը նշելու հարցում ստեղծված խոչընդոտներին:
«Ի՞նչ է նկատի ունեցել կոմիտեն, երբ որպես Ամանորի տոներն արգելելու հիմք՝ օգտագործել է «մեր մշակութային ավանդույթներին անհամապատասխան» արտահայտությունը»,–«Ակօսի» փոխանցմամբ՝ հարցրել է Փայլանը Թուրքիայի կրթության և գիտության նախարարին՝ հետաքրքրվելով՝ արդյոք Թուրքիայի կրթության և գիտության նախարարությունում առհասարակ տեղյա՞կ են Ամանորի և քրիստոնեական Սուրբ ծննդի տոների միջև եղած տարբերության մասին:
Փայլանը հիշեցրել է, որ հայաշատ Շիշլի թաղամասում կան նաև հայկական վարժարաններ, որտեղ Ամանորն ու Սուրբ ծնունդը նշելը քրիստոնյա երեխաների իրավունքն է:
Փայլանը հավելել է՝ լոտոյի խաղարկությունները նույնպես հակասում են իսլամական արժեքներին:
Կարո Փայլանը մեջլիսում հիշեցրել է, որ Ամանորն ու Սուրբ ծնունդը նշելը քրիստոնյա երեխաների իրավունքն է
Թուրքիայի «Ժողովրդադեմոկրատական կուսակցության» անդամ, Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ ընդդիմացել է Ստամբուլի որոշ դպրոցներում Ամանորը նշելու հարցում ստեղծված խոչընդոտներին:

7or.am