Աշխարհ

29.12.2016 10:55


Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան կարող են Սիրիան ազդեցության գոտիների բաժանել

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան կարող են Սիրիան ազդեցության գոտիների բաժանել

Սիրիան կարող է բաժանվել ոչ պաշտոնական ազդեցության գոտիների՝ համաձայն Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև առկա գործարքի։ Այս մասին հաղորդում է «Reuters-ը»՝ հղում անելով մի քանի աղբյուրների:

Գործարքը մշակման փուլում է, և այն պետք է համաձայնեցվի սիրիական իշխանությունների, ընդդիմության, Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ-ի հետ: Այն թույլ կտա ինքնավարություններ ստեղծել դաշնության կազմում:

Պարբերականի տվյալնեով՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պահպանելու է պաշտոնը ամենաքիչը մինչև հաջորդ ընտրություններ: Դրանից հետո երկրի ղեկավարի պաշտոնն այլ թեկնածու է ստանձնելու, իսկ Ասադին ու նրա ընտանիքին անվտանգություն են երաշխավորում հեռանալուց հետո:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը