ՀՀ փոխվարչապետը շարունակում է աշխատանքային քննարկումները մարզպետարաններում
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար ԱրմենԳեւորգյաննընթացիկ տարվա ամփոփիչ աշխատանքներին ծանոթանալու նպատակով շարունակում է աշխատանքային քննարկումները մարզպետարաններում: ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Արմավիրի մարզպետարանում այսօր անցկացված խորհրդակցության ժամանակ ևս հիմնական հարցերը վերաբերել են համայնքներիսեփականեկամուտներիհավաքագրմանը, մինչեւտարեվերջհամայնքների 2011 թ. բյուջեներիընդունմանը, գյուղատնտեսականաշխատանքներիավարտին:
Անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման տեմպերին՝ փոխվարչապետըհորդորել էքայլերձեռնարկել՝հատկապեսհողիհարկիմասովցուցանիշներըբարելավելուուղղությամբ:
Փոխվարչապետին զեկուցվել է մարզում տարվա ընթացքում իրականացված գյուղատնտեսական աշխատանքների մասին: Նշվել է, որ նախորդտարվահամեմատնվազելէգյուղատնտեսականարտադրանքիծավալը՝ հիմնականում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Միայն խաղողի բերքն է գերազանցել անցած տարվա ցուցանիշը և մթերվել է անկորուստ՝ 1 կգ-ն միջինը 120 դրամով: Զեկուցվել է, որ գյուղացիականտնտեսություններինայստարիվնասներենպատճառելնաևկրծողները, և ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ իրականացվում են դրանց դեմ պայքարի աշխատանքներ: Կարկտահարության հասցված վնասները մեղմելու նպատակով մարզի 13 համայնքում տեղադրվել է 32 հակակարկտային կայան, ընթացքի մեջ են ևս 40 կայանի տեղադրման աշխատանքները:
Ա. Գևորգյանն անդրադարձել է նաև մարզում սանիտարական վիճակին՝ տեղեկացնելով, որ հարցը մշտապես լինելու է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ուշադրության կենտրոնում:
ՀՀ փոխվարչապետը շարունակում է աշխատանքային քննարկումները մարզպետարաններում
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընթացիկ տարվա ամփոփիչ աշխատանքներին ծանոթանալու նպատակով շարունակում է աշխատանքային քննարկումները մարզպետարաններում: ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Արմավիրի մարզպետարանում այսօր անցկացված խորհրդակցության ժամանակ ևս հիմնական հարցերը վերաբերել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, մինչեւ տարեվերջ համայնքների 2011 թ. բյուջեների ընդունմանը, գյուղատնտեսական աշխատանքների ավարտին:
Անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման տեմպերին՝ փոխվարչապետը հորդորել է քայլեր ձեռնարկել՝ հատկապես հողի հարկի մասով ցուցանիշները բարելավելու ուղղությամբ:
Փոխվարչապետին զեկուցվել է մարզում տարվա ընթացքում իրականացված գյուղատնտեսական աշխատանքների մասին: Նշվել է, որ նախորդ տարվա համեմատ նվազել է գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ հիմնականում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Միայն խաղողի բերքն է գերազանցել անցած տարվա ցուցանիշը և մթերվել է անկորուստ՝ 1 կգ-ն միջինը 120 դրամով: Զեկուցվել է, որ գյուղացիական տնտեսություններին այս տարի վնասներ են պատճառել նաև կրծողները, և ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ իրականացվում են դրանց դեմ պայքարի աշխատանքներ: Կարկտահարության հասցված վնասները մեղմելու նպատակով մարզի 13 համայնքում տեղադրվել է 32 հակակարկտային կայան, ընթացքի մեջ են ևս 40 կայանի տեղադրման աշխատանքները:
Ա. Գևորգյանն անդրադարձել է նաև մարզում սանիտարական վիճակին՝ տեղեկացնելով, որ հարցը մշտապես լինելու է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ուշադրության կենտրոնում: