Սուրեն Կարայան. «Հայաստանից արտահանման ռեկորդային աճը եղել է հայկական ապրանքատեսակների մասով»
Դեկտեմբերի 28–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտարարել է, որ այս տարի Հայաստանից արտահանման աճը եղել է ռեկորդային։
Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ՝ այս տարվա արդյունքներով կարձանագրվի շուրջ 21% արտահանման ծավալների աճ, իսկ վերջին չորրորդ եռամսյակում այդ աճը, իրենց կանխատեսումներով, կկազմի առնվազն 25%։
– Այնուամենայնիվ, այդ ցուցանիշները չեն գոհացնում։ Կայուն տնտեսական աճ ապահովելու համար գտնում ենք, որ միջնաժամկետ հատվածում ամբողջ ներուժը պետք է ներդնենք, որ ՀՆԱ-ի մեջ արտահանման ծավալները կազմեն առնվազն 40-50 տոկոս,- ասել է նախարարը՝ հավելելով, որ առաջին հերթին շարունակում է խնդրահարույց լինել ինչպես շուկաների, այնպես էլ ապրանքների արտահանման կենտրոնացման մեծ աստիճանը։
Սուրեն Կարայանն ընդգծել է, որ արտահանման աճը հայկական ապրանքատեսակների մասով է, և այս տարին ամփոփելու են արդյունաբերության ոլորտի 7% աճով։
–Վերջին երեք ամսում արձանագրել են հայկական ապրանքների 25% աճ, ինչն, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մի քանի անգամ ավելի է,-ասել է նախարարը և հավելել, որ դեպի ԵՄ ՀՀ արտահանման ծավալները նույնպես աճել են։
Ասուլիսի վերջում լրագրողների հարցին, թե ինչ էՍուրեն Կարայանը խնդրել Ձմեռ պապիկից, նա պատասխանել է՝ խաղաղություն և ներդրումներ։
Սուրեն Կարայան. «Հայաստանից արտահանման ռեկորդային աճը եղել է հայկական ապրանքատեսակների մասով»
Դեկտեմբերի 28–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտարարել է, որ այս տարի Հայաստանից արտահանման աճը եղել է ռեկորդային։
Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ՝ այս տարվա արդյունքներով կարձանագրվի շուրջ 21% արտահանման ծավալների աճ, իսկ վերջին չորրորդ եռամսյակում այդ աճը, իրենց կանխատեսումներով, կկազմի առնվազն 25%։
– Այնուամենայնիվ, այդ ցուցանիշները չեն գոհացնում։ Կայուն տնտեսական աճ ապահովելու համար գտնում ենք, որ միջնաժամկետ հատվածում ամբողջ ներուժը պետք է ներդնենք, որ ՀՆԱ-ի մեջ արտահանման ծավալները կազմեն առնվազն 40-50 տոկոս,- ասել է նախարարը՝ հավելելով, որ առաջին հերթին շարունակում է խնդրահարույց լինել ինչպես շուկաների, այնպես էլ ապրանքների արտահանման կենտրոնացման մեծ աստիճանը։
Սուրեն Կարայանն ընդգծել է, որ արտահանման աճը հայկական ապրանքատեսակների մասով է, և այս տարին ամփոփելու են արդյունաբերության ոլորտի 7% աճով։
–Վերջին երեք ամսում արձանագրել են հայկական ապրանքների 25% աճ, ինչն, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մի քանի անգամ ավելի է,-ասել է նախարարը և հավելել, որ դեպի ԵՄ ՀՀ արտահանման ծավալները նույնպես աճել են։
Ասուլիսի վերջում լրագրողների հարցին, թե ինչ է Սուրեն Կարայանը խնդրել Ձմեռ պապիկից, նա պատասխանել է՝ խաղաղություն և ներդրումներ։
7or.am