Լրահոս

25.12.2010 10:11


Սահակաշվիլի. «Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունները ուղղված են կովկասցիների վտարմանը»

-Ռուսաստանի մի շարք շրջաններում կատարված դեպքերը ուղղված են կովկասցիների վտարմանը, - հայտարարել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին։

Պետք է ապրել առանց պատրանքների։ 2008 թ. պատերազմը դեռևս չի ավարտվել։ Այն 2006 թ. իրադարձություննրի շարունակությունն էր, երբ Ռուսաստանի տարբեր շրջաններից վտարվեցին վրացիներ ու այլ կովկասցիներ։ 2008 թ.-ին մենք բոլորս հասկացանք ամեն ինչ, իսկ այսօրվա դեպքերը ևս այդ շղթայի մի օղակն են կազմում, որը շատ հստակ է կառուցված։ Իրականում, ջինն արդեն բաց է թողնվել ճրագից։ Աստիճանաբար այն հասնում է ահագնացող չափերի։ Սակայն վերականգնել նախկին վիճակն այլևս անհնար է,-հայտարարել է Սահակաշվիլին։

Վրաստանի նախագահի խոսքերով՝ կովկասցիներին դեպի դուռն են ցույց տվել։

-Պետք չէ կռահել, որ դռան հետևում փակուղի է։ Մենք ցանկանում ենք խաղաղություն Կովկասում,- ավելացրել է Վրաստանի նախագահը։

Այս խորագրի վերջին նյութերը