Աշխարհ

31.12.2016 19:19


2016թ. Բրիտանիայի թագավորական ընտանիքի ամենահիշարժան պահերը (ֆոտոշարք)

2016թ. Բրիտանիայի թագավորական ընտանիքի ամենահիշարժան պահերը (ֆոտոշարք)

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի համար 2016–ը բավական զբաղված և իրադարձություններով լի տարի էր՝ հիշարժան թագավորական շրջագայություններ, ծննդյան երեկույթներ և անգամ սիրավեպ։ Այս մասին հայտնում է «elleuk.com»–ը։

Այս տարի լրացավ Եղիսաբեթ II թագուհու 90–ամյակը, և նա ճանաչվեց կենդանության օրոք ամենաերկար ժամանակահատվածը ղեկավարող միապետը։

Թագավորական ընտանիքի երիտասարդ ներկայացուցիչների՝ արքայազն Ջորջի և արքայադուստր Շառլոտի համար ամենահիշարժանը դեպի Կանադա ուղևորությունն էր, իսկ արքայազն Հարրիին վերաբերող վերնագրերը հաստատեցին դերասանուհի Մեգան Մարքլի հետ ունեցած սիրավեպը։

«elleuk.com»–ը ներկայացրել է այս 12 ամսվա ընթացքում թագավորական ընտանիքի կյանքում տեղի ունեցած բոլոր հիշարժան իրադարձությունները։

Արքայազն Ջորջի առաջին օրը դպրոցում

Ուիլյամի և Քեյթի առաջին արձակուրդը՝ որպես առանձին ընտանիք

Օբամայի այցը Քենսինգթոնյան պալատ

Ուիլյամն ու Քեյթը լուսանկարվել են Թաջ Մահալի այն նույն նստարանին, ինչ արքայադուստր Դիանան 24 տարի առաջ

Արքայազն Ջորջը լուսանկարվել է թագուհու հետ հատուկ լուսանկարի համար

Եղիսաբեթ II թագուհին դարձել է 90 տարեկան

Արքայադուստր Շառլոտի առաջին շքերթը

Արքայազն Ուիլյամը ցնցեց բոլորին՝ հայտնվելով ամսագրի շապկին

Արքայազն Ջորջը ցտեսություն է ասել Կանադային

և պարգևել այս հրաշք պահը

Եղիսաբեթ II թագուհին դարձել է ամենաերկար ղեկավարող միապետը

Արքայազն Հարրին ՄԻԱՎ–ի թեստ է հանձնել

Քեյթ Միդլթոնն ուևորվել է Բրիտանական ավիաուղիների էկոնոմ կարգով և ցնցել ամբողջ ինքնաթիռը

Արքայազն Հարրին նոր սիրավեպ է սկսել

Արքայազն Հարրին հանդիպել է Ռիհաննային

Թագավորական ընտանիքը պատրաստվել է Ամանորին

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը