Պետդեպն Էրդողանի՝ ԱՄՆ–ին ուղղված մեղադրանքն «անհեթեթություն» է անվանել
ԱՄՆ Պետքարտուղարությունն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը. թուրք առաջնորդն ասել էր՝ ինքն ապացույցներ ունի ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կողմից «Իսլամական պետության» գրոհայիններին աջակցելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ պետդեպի կայքը։
«Դա անհեթեթ ու ծիծաղելի մեղադրանք է»,-ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Մարկ Թոները ճեպազրույցի ժամանակ:
«Նրանք մեզ էին մեղադրում այն բանի համար, որ մենք աջակցում ենք ԻՊ-ին: Այժմ նրանք են աջակցում ահաբեկչական խմբավորումներին… Մենք ապացույցներ ունենք` լուսանկարներ և տեսանյութ», - ավելի վաղ հայտարարել էր Էրդողանը։

7or.am