Զախարովա․ «ՌԴ-ն ամեն ինչ կանի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն ինտենսիվ դարձնելու համար»
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ռուսաստանը շարունակում է զբաղվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի կարգավորման գործընթացը ոչ թե կանգ առնի, այլ ավելի ինտենսիվ դառնա։
«Ինչ վերաբերվում է հակամարտության կարգավորման հստակ ժամանակացույցին, մենք կհայտնենք կոնկրետ տեղեկատվություն ստանալուց հետո»,-նշել է Զախարովան։