Աշխարհ

27.12.2016 17:25


Ադրբեջանը հանդիսանում է ստատուս քվոի փոփոխման առավել շահագրգիռ կողմ. Է. Մամեդյարով

Ադրբեջանը հանդիսանում է ստատուս քվոի փոփոխման առավել շահագրգիռ կողմ. Է. Մամեդյարով

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն այսօր հայտարարեց, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում համաձայնությունները Ղարաբաղի հարցով պետք է հստակ քայլերի վերածվեն:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետության ղեկավարների մակարդակով ոչ մեկ անգամ հանդես են եկել ստատուս քվոի անընդունելիության ու անկայունության հայտարարություններով: Ադրբեջանը հանդիսանում է ստատուս քվոի փոփոխման առավել շահագրգիռ կողմը: Այս համատեքստում մենք գտնում ենք Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում բարձր մակարդակով բովանդակային քննարկումները դրական քայլ, ձեռնարկված ճիշտ ուղղությամբ: Մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունը և առանց վարանելու այդ հանդիպումների ձեռքբերումները հստակ քայլերի վերածենք»,- մեջբերում է Մամեդյարովի խոսքերը «Azertag.az» գործակալությունը:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը