Աշխարհ

27.12.2016 16:20


Դպրոցականը «Պերիսկոպով» տեսագրել է՝ ինչպես է ծաղրուծանակի ենթարկում իր պապին (տեսանյութ)

Դպրոցականը «Պերիսկոպով» տեսագրել է՝ ինչպես է ծաղրուծանակի ենթարկում իր պապին (տեսանյութ)

Համացանցում քննարկում են ՌԴ Տուլսկի շրջանի 13-ամյա աշակերտուհու տեսանյութը, որը հեռարձակվել է ուղիղ եթերով։ Դրանում Մարինա անունով դպրոցականը ծաղրուծանակի է ենթարկում իր ծեր պապին, հայհոյում ու հրում նրան։ Երբ վիրավորված պապը փորձում է վերցնել հեռախոսը թոռնուհու մոտից, վերջինը բղավում է.

«Դու, ի՞նչ է, տկարամի՛տ, հեռախոսի՞ս ես դիպչում։ Գիտե՞ս՝ ինչ արժե այն, խելագա՛ր, երբեք տակից դուրս չես գա»,–բղավում է աղջիկը։

Կադրում է հայտնվում նաև Մարինայի տատիկը, որը վատ ինքնազգացողությամբ պառկած է անկողնում։ Դպրոցականը հստակեցնում է, որ տատը, որի հետ ինքը նույնպես վիճել է դասերի պատճառով, կաթված է տարել։

Համացանցի բորբոքված օգտատերերը խորհուրդ են տվել աղջկա հարազատներին քոթակել նրան այդ պահվածքի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը