102-րդ ռազմաբազայի ՌԴ ԶՈւ կործանիչների և ուղղաթիռների օդաչուները ուսումնամարզական թռիչքներ են իրականացնում
Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի ՄիԳ֊29 կործանիչների, հարվածային Մի-24Պ և բեռնատար Մի-8ՄՏՇ ուղղաթիռների օդաչուները որակավորման բարձրացման նպատակով մեկշաբաթյա ուսումնամարզական թռիչքներ են իրականացնում։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։
Թռիչքների ընթացքում ինքնաթիռների և ուղղաթիռների անձնակազմները մշակում են բարձրագույն և պարզ պիլոտաժի հնարքներ, ինչպես նաև իրականացնում են օդային մարտեր, ցամաքային թիրախների խոցում։
Կործանիչները օդաչուները 1-ին և 2-րդ կարգի որակավորում ստանալու համար կատարում են բարձրագույն պիլոտաժի «бочка» («տակառիկ»), «горка» («բլրակ»), «клин» («սեպ»), «петля Нестерова» («Նեստերովի օղակ») և այլ վարժություններ։
Իսկ ուղղաթիռների օդաչուները կատարում են դեսանտա-փոխադրական առաջադրանքների գործնական վարժություններ։