Աշխարհ

27.12.2016 15:20


Մոուրինյու. «Դաշտից դուրս անցկացրած ժամանակը Միկիին օգնել է»

Մոուրինյու. «Դաշտից դուրս անցկացրած ժամանակը Միկիին օգնել է»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոստովանել է, որ ընթացիկ մրցաշրջանում Քարիմ Բենզեմայից ու Անտոնի Մարսիալից ավելի բարդ իրավիճակ է ունեցել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Այս մասին հայտնում է «SFR Sport»-ը:

«Հենրիխը հասկացել է տարբերությունն իմ և իր նախորդ մարզիչների միջև: Պրեմիեր լիգայի պահանջներն Ուկրաինայի առաջնությունից կամ Բունդեսլիգայից տարբերվում են խաղալու փիլիսոփայությամբ: Մխիթարյանը շատ է աշխատել առանց խաղալու, շատ է աշխատել՝ հասնելու համապատասխան մակարդակին: Բոլորի համար հանկարծակի Միկին մի քանի հանդիպում անցկացրեց, երբ ոչ ոք չէր սպասում նրա մասնակցությունը, և Մխիթարյանը խաղի լավագույն ֆուտբոլիստն էր. նա ֆենոմենալ էր: Մարդիկ հասկացան, որ դաշտից դուրս անցկացրած ժամանակը նրան օգնել է որպես խաղացող ավելի լավը դառնալ»,- ասել է Մոուրինյուն։

Այս խորագրի վերջին նյութերը