Աշխարհ

27.12.2016 13:21


Վրաստանը կարող է հրաժարվել իր Սու-25 գրոհիչ ինքնաթիռներից

Վրաստանը կարող է հրաժարվել իր Սու-25 գրոհիչ ինքնաթիռներից

Վրաստանի պաշտպանության նախարարի առաջարկած օպտիմալացման ծրագրով Վրաստանի զինված ուժերը հնարավոր է հրաժարվեն գրոհիչ ավիացիայից և մասնավորապես Սու-25 գրոյիչներից: razm.info–ն գրում է, որ այս մասին հայտարարել է Վրաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Շալվա Ջաբախիձեն, փոխանցում է վրաստանյան «Ռուսթավի-2» հեռուստաալիքի կայքը:

Վրաստանի զինված ուժերում հիմա կա 12 միավոր Սու-25 գրոհիչ, որոնք ըստ Ջաբախիձեի, հասել են իրենց շահագործման ժամկետի ավարտին:

Վրաստանի զինված ուժերն առանձին ռազմաօդային ուժեր չունեն: Որպես առանձին զորատեսակ՝ ՌՕՈւ-ն կրճատվել է 2010 թվականին, իսկ մարտական ինքնաթիռները փոխանցվել են ցամաքային զորքերին, որտեղ էլ ձևավորվել է ավիացիոն բրիգադ՝ կազմված ուղղաթիռային և ինքնաթիռային էսկադրիլիաներից:

Մինչ այս իր նույն Սու-25 գրոհիչներից մի քանիսն էլ Վրաստանը վաճառել է Ադրբեջանին: 2015-ին Ադրբեջանին են փոխանցվել 15 ինքնաթիռ, ինչպես նաև դրանց նորոգման տեխնոլոգիաներ:

Մանրամասները՝ razm.info–ում։

Այս խորագրի վերջին նյութերը