Մխիթարյան. ««Սանդերլենդի» դարպասը գրավելը լավագույնն էր իմ կարիերայում» (տեսանյութ)
Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Սանդերլենդին»։
Գոլերից մեկը հեղինակեց 62-րդ րոպեին փոխարինման դուրս եկած հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ կրնկի գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը:
Մխիթարյանի խաղը մեկնաբանել են ինչպես «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչԺոզե Մոուրինյուն, այնպես էլ ՄՅ հայտնի ֆուտբոլիստները։
«Ամբողջ կարիերայի ընթացքում Մխիթարյանը խփել է գեղեցիկ գոլեր, բայց հիմա նա հրաշալի կատարում է նաև պաշտպանական գործողություններ, ստեղծագործում է: Շատ ուրախ եմ, որ նա վնասվածքից հետո բարձր տրամադրությամբ վերադարձավ խաղադաշտ և զգաց «Օլդ Թրաֆորդի» հանդիսականների սերը»,-ասել է Մոուրինյուն։
«Մխիթարյանը մեծագույն ֆուտբոլիստ է: Այո, նա գերազանց կերպով եզրափակեց գրոհը: Ուրախ եմ նրա հետ մի թիմում հանդես գալու համար»,- ասել է ՄՅ պաշտպան Դեյլի Բլինդը։
Երկրպագուները խնդրել են ՄՅ հարձակվողԶլատան Իբրահիմովիչին մեկնաբանել Հենրիխ Մխիթարյանի գոլը: Զլատանը երկրպագուներին պատասխանել է իր «Zlatan Unplugged» հավելվածի միջոցով:
«Հենրիխ Մխիթարյանը վերջակետ դրեց խաղին` իսկական Զլատանի ոճով` կարիճ-կրունկով խփած գոլով: ՊՍԺ-ում դու անվիճելի արքան էիր, իսկ «Մանչեսթեր Յունայթեդում» ո՞վ է կրնկով խաղի արքան»,- այսպիսի հարց է հնչեցրել ծրագիրը, ինչին Զլատանը պատասխանել է. «Միկին կրնկով խաղի արքան է, ես` աստվածը»:
Ինքը Մխիթարյանը, անդրադառնալով իր խաղին, ասել է.
«Դա լավագույն գոլն էր, որը երբևէ ես հեղինակել էի։ Ես հաճելիորեն հուզված էի։ Ես հույս ունեի գնդակը ստանալ իմ առջև, բայց հակառակը ստացվեց. գնդակը հայտնվեց հետևում, և միակ բանը, որ ես կարող էի անել, կրունկով հարվածելն էր։ Հաջող ստացվեց»։
Մխիթարյան. ««Սանդերլենդի» դարպասը գրավելը լավագույնն էր իմ կարիերայում» (տեսանյութ)
Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Սանդերլենդին»։
Գոլերից մեկը հեղինակեց 62-րդ րոպեին փոխարինման դուրս եկած հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ կրնկի գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը:
Մխիթարյանի խաղը մեկնաբանել են ինչպես «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, այնպես էլ ՄՅ հայտնի ֆուտբոլիստները։
«Ամբողջ կարիերայի ընթացքում Մխիթարյանը խփել է գեղեցիկ գոլեր, բայց հիմա նա հրաշալի կատարում է նաև պաշտպանական գործողություններ, ստեղծագործում է: Շատ ուրախ եմ, որ նա վնասվածքից հետո բարձր տրամադրությամբ վերադարձավ խաղադաշտ և զգաց «Օլդ Թրաֆորդի» հանդիսականների սերը»,-ասել է Մոուրինյուն։
«Մխիթարյանը մեծագույն ֆուտբոլիստ է: Այո, նա գերազանց կերպով եզրափակեց գրոհը: Ուրախ եմ նրա հետ մի թիմում հանդես գալու համար»,- ասել է ՄՅ պաշտպան Դեյլի Բլինդը։
Երկրպագուները խնդրել են ՄՅ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին մեկնաբանել Հենրիխ Մխիթարյանի գոլը: Զլատանը երկրպագուներին պատասխանել է իր «Zlatan Unplugged» հավելվածի միջոցով:

7or.am