Աշխարհ

26.12.2016 21:27


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է՝ քվորում չլինելու պատճառով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է՝ քվորում չլինելու պատճառով

Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում այսօր կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի նախագահների հետ միասին մասնակցել է Սերժ Սարգսյանը:

Նրանք անդրադարձել են միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, Կազմակերպության ընթացիկ գործունեությանը և առաջիկա ծրագրերին:

Բելառուսի նախագահի բացակայության և դրանով պայմանավորված քվորում չլինելու պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է մինչև հաջորդ տարվա ապրիլին կայանալիք կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջան:

Այս խորագրի վերջին նյութերը