Մանվել Եղիազարյան. «Արցախյան խնդիրը Հայաստանի զարգացմանը երբեք չի խանգարել և չի կարող խանգարել»
Հարցազրույց լեգենդար «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ
–ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ։ Ինչպե՞ս եք գնահատում դրանում հնչեցված տեսակետները։
–Ամեն հայրենասեր մարդ, ով պատերազմից հետո ցանկացել է, որ իր երկիրը կարգի գա, այդպես է մտածում։ Բայց ամենակարևորն այն է, թե ինչպես պետք է գործենք, քանի որ մենք պատերազմել ենք հայրենիքի, երկիր ծաղկեցնելու և առաքինի մարդկանց հարթակ բարձրացնելու համար։ Իշխանությունում պետք է լինեն արդար, ազնիվ, հայրենասեր մարդիկ, որպեսզի վաղը մյուս օրը մենք չհայտնվենք այսպիսի վիճակում։ Այնպես որ, Սեյրանի Օհանյանի հայտարարությունում հնչեցված բավականին շատ մտքերի հետ համաձայն եմ։
–Փորձ է արվում տեսակետ ձևավորել, թե առանց ԼՂ–ի հակամարտության կարգավորման՝ Հայաստանը չի զարգանա։
–Միանշանակ հայտարարում եմ՝ արցախյան խնդիրը Հայաստանի զարգացմանը երբեք չի խանգարել և չի կարող խանգարել։ Ավելի մեծ խնդիր գոյություն ունի՝ առաքինի մարդիկ պետք է երկիրը ղեկավարեն, ովքեր պատասխանատվություն կունենան և կգիտակցեն, որ մենք պատերազմի մեջ ենք, ու այնպիսի երկիր պետք է կառուցենք, որ Արցախն ու Հայաստանը չվտանգվեն։ Ես միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ արցախյան խնդիրը չի կարող խանգարել մեր երկրի զարգացմանը։ Հակառակը՝ արցախյան խնդիրը կարող է համախմբել համայն հայությանը։ Մենք իսկական երկիր պետք է սարքենք հայրենասեր բոլոր հայերի միջոցով։ Հայրենասեր հայեր ունենք, ովքեր աշխարհով մեկ տարածված են, մենք նրանց հետ շփվում ենք, զրուցում ենք, մարդիկ կարոտով են նայում Արցախին և Հայաստանին։ Նրանց բոլորին մենք կարող ենք արցախյան խնդրի միջոցով միավորել և դառնալ մեկ կուռ հայկական պետություն, որ ամեն մի հայ արթնանա ու գիտակցի՝ Արցախը, Հայաստանն իր միջնաբերդն է, և ինքը կարող է գալ ու պատսպարվել այդ երկրում։
–Դուք նո՞ւյնպես կարծում եք, որ մեր միակողմանի զիջումները կամ հապճեպ ու չհիմնավորված «փոխզիջումները» ոչ թե խաղաղություն կապահովեն, այլ կմեծացնեն պատերազմի վերսկսման հավանականությունը։
–Ոչ թե կմեծացնեն պատերազմի վերսկսման հավանականությունը, այլ անմիջապես կկոտրեն հայ ժողովրդի ողնաշարը։ Ի՞նչ է նշանակում միակողմանի զիջում, ո՞վ կարող է զիջել որևէ տարածք։ Մենք նախ պետք է կարողանանք լուծել Արցախի անկախության կամ Հայաստանի հետ միացման խնդիրը։ Որպես քաղաքակիրթ ժողովուրդ՝ մենք կարող ենք ադրբեջանցիների հետ հաշտվել և ապրել, բայց միմիայն Արցախի խնդիրը լուծելուց հետո։ Եթե մենք այդ հարցը չլուծենք, Ադրբեջանի վերնախավի քաղաքականությունը դուք շատ լավ գիտեք։ Նրանք վաղը հարձակվելու են ու ասեն՝ բա հիմա էլ Մեղրին, Զանգեզուրն էլ ենք ուզում։ Եթե մեկը պատահական պետություն է ստանում, ինչպես մեր իշխանավորների մի մասը պատահական հարստացել է, նրանք արդեն սկսում են կարծել, թե երկրի տերն են։ Այդպես էլ պատահական Ադրբեջանը դարձել է պետություն։

Հարցազրույցը վարեց Նելլի Ավագյանը