Աշխարհ

26.12.2016 14:04


Թուրք ոստիկանները լրագրողին վիրավորելու համար օգտագործել են «հայ բիճ» արտահայտությունը

Թուրք ոստիկանները լրագրողին վիրավորելու համար օգտագործել են «հայ բիճ» արտահայտությունը

Այսօր վաղ առավոտյան Թուրքիայում ձերբակալվել են թուրքական «Diken» հայտնի ընդդիմադիր կայքի լրագրող Թունջա Օղրեթենը, «Yolculuk» թերթի հոդվածների պատասխանատու Էրայ Սարգընը, «Dihaber» կայքի լրագրողներ Օմեր Չելիքը և Մեթին Յոքսուն, ինչպես նաև «BirGün» թերթի լրագրող Մահիր Քանաթը: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը։

Ձերբակալություններն ուղեկցվել են լրագրողների նկատմամբ դաժան վերաբերմունքով, տների խուզարկությամբ ու հեռախոսների համակարգիչների և նկարահանող սարքերի հիշողության քարտերի առգրավմամբ:

Հատկապես ուշագրավ է Օմեր Չելիքը ձերբակալությունը, երբ ոստիկանները ծեծի են ենթարկել վերջինիս ու նրան վիրավորելու նպատակով ամենատարբեր հայհոյանքների հետ մեկտեղ օգտագործել են «հայ բիճ» արտահայտությունը:

Ըստ հայկական «Ակոսի»` ոստիկանները լուսադեմին ներխուժել են Չելիքի տուն, հատակին պառկեցրել լրագրողի մորն ու կնոջը, իսկ Չելիքին ծեծի ենթարկել:

Ոստիկաններից մեկն ասել է. «Դուք բոլորդ հայ բճեր եք»:

Մանրամասն՝ «ermenihaber.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը