Գերմանիայում ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվը 2016-ին 3 անգամ մեծացել է
2016–ին Գերմանիայում ապաստան փնտրող Թուրքիայի քաղաքացիների թիվը, անցյալ տարվա համեմատ, 3 անգամ մեծացել է: Այս մասին հայտնում է «Spiegel-Online»-ը՝ ԳԴՀ կառավարության տվյալներին հղումով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հունվար–նոյեմբեր ամիսներին գրանցվել է փախստականի կարգավիճակ ստանալու 5166 դիմում, մինչդեռ ողջ 2015-ի ընթացքում Թուրքիայի քաղաքացիներից ընդամենը 1767 նման հայց է ստացվել:
Թուրքիայից ապաստան փնտրողների մոտ 80 տոկոսը քրդեր են:
«Անկարան քուրդ բնակչության դեմ անխնա պատերազմ է վարում: Թուրքիան անվտանգ երկիր չէ և այն վայրը չէ, որտեղ փախստականները կարող են հուսալի ապաստան գտնել»,- ասել է Ձախերի կուսակցության ներկայացուցիչ Ուլլա Ելփքեն:
Գերմանիայի իշխանությունները նոյեմբերին հայտարարել են, որ պատրաստ են ապաստան տրամադրել Թուրքիայի քաղաքական ընդդիմադիրներին:
Ինչպես «Die Welt»-ի հետ զրույցում նշել է Գերմանիայի ԱԳՆ-ին առընթեր պետնախարար Միխայել Ռոտը, «Գերմանիան աշխարհի համար բաց երկիր է, բաց է նաև բոլոր քաղաքական հալածյալների համար»։

7or.am