Վերակառուցված Ծիծեռնակաբերդի խճուղում նախկին միաշերտ երթևեկի փոխարեն այժմ յուրաքանչյուր կողմից 2-ական երթևեկելի գոտի է ապահովված: Ներկառուցվել է ջրահեռացման համակարգ, որը նույնպես նախկինում չի եղել: Ընդ որում, այստեղ կիրառվել է ճանապրհաշինական նոր մոտեցում։ Ձևափոխվել և նշագծվել է նաև Ծիծեռնակաբերդի խճուղու շարունակություն համարվող Բրազիլիայի հրապարակը' կենտրոնական հատվածում ձևավորվել է սիզամարգ, որն առաջիկա գարնանը ծաղկապատ կլինի: Զուգահեռաբար արդեն սկսվել են նաև Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման 2-րդ փուլի աշխատանքները՝ կառուցվում է տրանսպորտային էստակադա։
Ծիծեռնակաբերդի խճուղին կունենա նաև էստակադա