Աշխարհ

24.12.2016 11:47


Օբաման ՌԴ հետ ռազմական համագործակցությունը սահմանափակող օրենք է ստորագրել

Օբաման ՌԴ հետ ռազմական համագործակցությունը սահմանափակող օրենք է ստորագրել

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման երկրի ռազմական կարիքների համար գումարային միջոցների հատկացման մասին օրենք է ստորագրել, որով սահմանափակվում է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»։

Փաստաթղթում նշվում է, որ 2017 ֆինանսական տարում ԱՄՆ պաշտպանության նախարարությանը հատկացված ոչ մի միջոց չի կարող հատկացվել ԱՄՆ և ՌԴ կառավարությունների միջև երկկողմանի ռազմական համագործակցությանը, «քանի դեռ պաշտպանության նախարարը պետքարտուղարի հետ Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին չի տեղեկացրել այն մասին, որ Ռուսաստանը դադարեցրել է Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող գործողությունները»։

Ասվում է նաև, որ Ռուսաստանը պետք է կատարի մինսկյան պայմանավորվածությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը