-Ինչպե՞ս կգնահատեիք այս պահին ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակը։
-Պիտի շատ դժվարանամ գնահատականներ տալ, երևի նույնիսկ չկարողանամ, որովհետև այդպիսի գլոբալ գնահատական տալու համար ես երևի պետք է ավելի քաջատեղյակ լինեմ մեր հասարակական-քաղաքական, առավել ևս տնտեսական կյանքին։ Ես խուսափում եմ այդպիսի գնահատական տալուց՝ կոմպետենտ չեմ։
-Դուք Ձեր ներկայացումներում տարբեր խդիրներ եք արծարծում՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական։ Ի՞նչ եք կարծում՝ Ձեզ դիտելու եկած պաշտոնյան, կամ այն մարդիկ, ովքեր քծնում են իշխանություններին, ինչպե՞ս են ընկալում Ձեր ասածը, ինչպիսի՞ ազդեցություն է գործում Ձեր ասածները նրանց վրա։
-Արվեստը, ընդհանրապես, խոսակցություն է սրտերի միջև, արվեստը հաղորդակցության միջոց է, որտեղ արվեստագետը, հանդիսատեսը, ունկնդիրը շփվում են իրար հետ, հաղորդակացվում են իրենց զգացմունքների և մտքերի միջոցով։ Այդ իմաստով անպայման ինչ-որ բան տեղի ունենում է, ինչ-որ փոխհարաբերություններ տեղի են ունենում, բայց թե կոնկրետ որևէ քաղաքական գործիչ ներկայացումից հետո ինչպիսի փոփոխություններ իր մեջ կկրի, և դա ինչպե՞ս կանդրադառնա իր աշխատանքային գործընթացներում, ես դժվարանում եմ ասել։ Արվեստը ծառայում է մի նպատակի՝ թեկուզ մեկ քայլ ազնվացնել մարդուն։ Թե այդ ազնվացումը արդեն ինչպիսի՞ փոփոխությունների կբերի, ես դժվարանում եմ ասել։
-Ինչպե՞ս եք գնահատում արդեն 2012թ. ընտրությունների համար վերջին շրջանում սկսված ներքաղաքական պայքարը։ Ի՞նչ եք կանխատեսում։
-Դա միայն Հայաստանյան իրականության խդիրը չէ։ Դա այսօրվա աշխարհի քաղաքական դրվածքն է։ Հանրապետությունը, ինչպես տեսնում ենք, այդքան էլ կատարյալ ձև չէ։ Ժողովրդավարությունը նույնպես այդքան կատարյալ ձև չէ։ Որպես պետական համակարգ՝ հանրապետությունն ինձ համար այդպես կատարայալ մի բան չէ։ Առավել ևս՝ աշխարհում այնպիսի վիճակ է, որ լինի դա Ֆրանսիայում, թե Գերմանիայում, հանրապետության նախագահը՝ դառնալով նախագահ, հաջորդ օրվանից սկսում է պայքարել իր մրցակից կուսակցության դեմ, որովհետև հենց այդպիսի վիճակ է ստեղծված։ Մրցակից կուսակցությունը սկսում է գանակոծել, իսկ դու սկսում ես ամրապնդել քո աթոռը և մշտական գզվռտուքի մեջ ես։ Լինի ԱՄՆ-ում, Ֆրանիսիայում, Գերմանիայում, թե մեզ մոտ, իշխանությունը՝ որպես այդպիսին, չի կարողանում լրջորեն կատարել իր առջև դրված խնդիրները։ Վերցրեք Ֆրանսիայում Սարկոզիին, ԱՄՆ-ում՝ Օբամային։ Տալիս են 100 օր ժամանակ, արդեն լարվածությունը ստեղծված է։ 100 օր հետո քեզնից հարցնելու ենք. «Ի՞նչ ես դու անելու, հը-հը, տեսնենք»։ Այդ լարվածության մեջ 100 օրում պիտի կարողանաս խնդիրներ լուծել։ Բայց պարզվում է, որ երկիրն ունի խորքային լուրջ խնդիրներ, և 100 օրվա ընթացքում հնարավոր չի լուծել դրանք։
–Եվ ի՞նչ է տեղի ունենում այդ ընթացքում։
–Այդ ընթացքում մրցակից կուսակցությունն ամեն ինչ անում է, որ նա չկարողանա լուծել այդ խնդիրը, որպեսզի առաջին իսկ օրը դատապարտված լինի պարտության։ Ե՛վ Օբամայի, և՛ Սարկոզիի պարագայում այդպես եղավ։ Հետո գալիս է երկրորդ 100 օրը, առաջին տարին, երկրորդ տարին։
–Հետո՞։
–Հիմա նայենք այստեղ։ Ինձ՝ որպես ոչ քաղաքական գործչի, որպես սովորական մարդու, զարմանալի օրինաչափություն է թվացել այն հանգամանքը, որ սովորաբար նախագահները՝ երկրի կառավարիչները, իշխանները, մեծ խոստումներով գալով պետության ղեկին (ընդ որում՝ ինչքան ճարտար է լեզուն, այնքան խոստումները շատ են)՝ առաջին երկու տարին այդ խոստումները տալը շարունակում են, ինչ-որ բան են փորձում անել, ձևական որոշումներ են փորձում կայացնել, բայց հետո իսկական դեմքն են սկսում ցույց տալ։ Նման վառ օրինակ է Սարկոզին։ Ես ասել էի, որ մի սարսափելի երկընտրանքի առաջ է կանգնած ֆրանսիական ժողովուրդը՝ մի կողմից Սարկոզին, մյուս կողմից Սեգոլեն Ռոյալը։ Այդպիսի մի տեսակ երկընտարանքի առաջ կարծես լիներ Հայաստանն անցած ընտրություններին։ Երկընտրանքի մեջ չես իմանում, թե ո՞ւմ ընտրես։ Չգիտեմ' հիշո՞ւմ եք, թե՞ ոչ, բայց այսպիսի բան էին ասում. կարծես թե քեզ հնարավորություն է տրվում զարմանալիորեն մարդասիրաբար կամավոր ընտրություն կատարելու ժանտախտի և խոլերայի միջև՝ որն ուզում ես՝ ընտրի՛ր։ Քեզ կարող են գնդակահարել կամ կախել՝ ինքնդ ընտրիր։ Ծիծաղելի է թվում, բայց հանրապետական կառավարաման ձևն այսօր իմ աչքին այսպես է գալիս՝ մի աշխարհ, որտեղ փողը բառիս բուն իմաստով աստվածություն է, որտեղ նա որոշում է ամեն ինչ։ Ժողովրդավարական կոչվող մի կառավարաման սիստեմ, որտեղ փողով և կաշառքով ամեն ինչի հնարավոր է հասնել ամեն երկրում՝ այստեղ որևէ լուրջ առաջընթացի մասին խոսելը, ինձ թվում է, ցավոք սրտի, ծիծաղելի է։ Եվ պատահական չէ, որ այսօր ես տեսնում եմ, և՛ արևմտյան մեծ երկրներում, և՛ Եվրոպայում, այդ սարասափելի անկումը՝ դեգրադացիան քաղաքական կյանքում, ճգնաժամ կոչեցյալը, որից փորձում են իբր թե հանել մարդկանց, բայց, ցավոք սրտի, գնալով ավելի ու ավելի են խրվում այդ ճահճի մեջ, որովհետև կարծես թե փոխանակ լուծման ելքերը փնտրելու, հակառակը, գիտակցված խենթի պես իրենց գցում են առաջ՝ դեպի փոսը։
-Ոչ թե գլոբալ, այլ հայաստանյան իրակնության մեջ ո՞րն է ելքը, ի՞նչ փոփոխություն է պետք։
-Ցավոք պետք է էլի գլոբալ նայել։ Բախտ ունենալով անընդհատ ապրել և՛ Հայաստանում, և՛ դրսում՝ ես ելքը գլոբալ եմ տեսնում, որովհետև սա գլոբալ խնդիր է։ Երբ փողը դառնում է աստվածություն (երբեմն ասում են, թե միշտ այդպես է եղել, բայց ես ասեմ՝ ճիշտ է եղել են փողասեր մարդիկ, փողը ինչ-որ բաներ միշտ էլ որոշել է, կաշառք միշտ եղել է, բայց այն երբեք չի եղել աստվածություն, և մարդիկ չեն եղել այն աստիճան նյութապաշտ, ինչ որ այսօր են), հասնում է այսօրվա վտանգավոր չափերին, ապա հենց այստեղ է, որ բնության հավասարակշռության օրենքի համաձայն հնարավորություն է ստեղծվում մարդու հոգևոր վերելքի։ Մարդու հոգևոր վերելքը սկսվում է զրկանքներից, իսկ ճոխությունը դեգրադացնում է և՛ բույսին (սա ասում են գյուղատնտեսները), և՛ կենդանիներին, և՛ մարդկանց։ Եվ, ցավոք սրտի, մարդն այնպիսի կենդանի է, որ սկսում է մարդանալ զրկանքների մեջ։
–Եվ ի՞նչ է սպասվում։
–Մարդը Աստծուն սկսում է հիշել, ցավոք սրտի, զրկանքների մեջ։ Հազարից մեկ է մարդ հանդիպում (աստվածաբաններն ասում են, որ 100-ամյակում 4 այդպիսի մարդ է ծնվում), որ ունենալով մեծ հարստություն՝ միշտ մնում է աստվածավախ ու չկեղտոտված։ Ինչքան մարդ ունևոր է, որքան մարդուն տրվում է, այնքան նա մոռանում է Աստծուն և իր մարդ լինելու մասին։ Եվ ահա այս տնտեսական սարսափելի ճգնաժամը, որ գլորում է մարդկանց դեպի անդունդը, մարդու համար հնարավորություն է ստեղծում հետ նայելու դեպի Աստված, հետ նայելու իր հոգու խորքը։ Չէ՞ որ ինքը վերջ ի վերջո մարդ է՝ Աստծո արարածը, և ինքը պետք է ուրիշ ճանապարհով գնա։ Այստեղ այն պահն է, որ համատարած գլորման մեջ մարդիկ հատիկ-հատիկ դուրս են թռչում որպես լուսավոր էականեր, և զրկանքն այդ հնարավորությունը տալիս է։ Քաղաքական ու տնտեսական մեծ ճգնաժամերի ժամանակ են ծնվում լուսավոր մարդիկ և մեծ արվեստ, ու այստեղ է, որ մարդը գլուխը թեքում է դեպի Աստված։ Որտեղ եմ ես տեսնում ելքը։ Միայն և միայն այդտեղ՝ մարդու հայացքը դեպի Աստված։ Կհասկանա մարդը, որ առանց Աստծո ինքը չի կարող գնալ, կշրջվի ու կսկսվի մի նոր ժամանակահատված, մի նոր դարաշրջան, մի նոր քաղաքակարթության ժամանակաշրջան։ Չի հասկանա՝ ապա ինքնակործան այս շարժումը կգնա մինչև վերջ, և այս ինքնակործան շարժման մեջ ես Հայաստանը չեմ կարող և չեմ ուզում առանձնացնել։ Նույն վիճակում են և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Վրասատանը, և՛ Պարսկաստանը, և՛ Ֆրանսիան, և՛ Գերմանիան, և՛ ԱՄՆ-ն ու Բրազիլիան, և՛ բոլորը։
–Բոլորին նույն արշինով չափե՞նք։
–Չխաբվենք, որ այնտեղ տնտեսական ցուցանիշներն ավելի բարձր են, իսկ մեզ մոտ՝ ավելի ցածր։ Ես այսպես եմ տեսնում։ Սա շատ սուբյեկտիվ է։ Ես շատ մեծ տեղ եմ այստեղ հատկացնում հոգևորականությանը, եկեղեցու աշխատողներին, արվեստի և լուսավորականության աշխատողներին, որովհետև նրանք էլ հոգևորականության մի տեսակ են։ Արվեստի մարդը մի տեսակ հոգևորականի պես է։ Նա հոգու հետ է աշխատում։ Նա մարդուն տանում է դեպի ազնվացում։ Արվեստը կարելի է կրոնի մի ցածր տեսակ դիտարկել՝ դեպի Աստծուն տանող ճանապարհ։ Թատրոնը դեպի եկեղեցի տանող ճանապարհն է, իսկ եկեղեցին՝ դեպի Աստված տանող ճանապարհը։ Ես շատ եմ ուզում, որ մերոնք ոչ թե առավոտից իրիկուն դատապարտեն ու միայն դատապարտեն մեր ժողովրդին, մեր կյանքը, մեր պատմությունը, մեր անցյալը, մեր երազանքները՝ ասելով, թե մենք ազգ չենք և ազգ չենք դառնա, այլ Մարտիրոս Սարյանի պես տառերը գրելու համար գծեր քաշեն, նստեն-մտածեն. չէ՞ որ այնքան խնդիրներ կան լուծելու։ Թող այդ խնդիրները լուծեն ջահելների հետ, մեծերի հետ և մարդուն տանեն դեպի ազնվացում։ Քաղաքական գործիչը դա ի վիճակի չէ անելու։ Այսօրվա հայկական քաղաքականությունը կրում է ստիպողական օտար քաղաքականության լուծը, բայց քանի որ մեր քաղաքականության մեջ, նաև մեր հասարակական կյանքում գոյություն ունի «բեսպրեդելը»՝ անիշխանությունը, այստեղ կա նաև կամայականություն։ Օրինակ, գազի գները համաշխարհայի շուկայում բարձրանում են 10 կոպեկով, իսկ մերոնք կուզեն՝ կթանկացնեն 100 դոլարով, կուզեն՝ կթանկացնեն 600 դոլարով, և ոչ ոք դրա դեմ չի կարող կանգնել։ Սա է խնդիրը։
-Այդ ամենաթողության դեմն առնելու համար նոր մտածողությամբ ուժի ձևավորման պահանջ կա՞։
-Ինձ թող ճիշտ հասկանան։ Ես հակված եմ մտածելու, որ օրենքով քաղաքական գործի մեջ պետք է լինեն մարդիկ, որոնք մաքրագույնն են, որովհետև քաղաքական գործն ամենադժվար գործն է։ Բայց, ցավոք սրտի, վերջին 100-ամյակը ցույց է տալիս, որ քաղաքական գործի մեջ են խրվում հատկապես իրենց անցյալով կեղտոտված մարդիկ։ Եթե դու հասնում ես քաղաքական բարձունքների, դու արդեն ունես բավական մութ անցյալ։ Ցավոք սրտի, դա այդպես է, և դա է ցույց տալիս հանրապետությունների պատմությունը։ Ես կուզեի, որ նրանք լինեին անբասիր մարդիկ։ «Բեսպրեդելը» կանխելու ամենաարդյունավետ միջոցը շատերը նշում են, թե հասարակական գիտակցության բարձրացումն է, մոդան փոխելը։ Ինչ խոսք, նաև դա է պետք, բայց նաև օրենսդիր խստությունն է կարևոր։ 1992թ., եթե դուք չեք հիշում, ապա ասեմ, որ ավտոմատներով զինված մարդիկ էին լցվել Երևան ու ավերում էին այն։ Եվ միայն Վանո Սիրադեղյանի շնորհիվ հարցը փակվեց, որովհետև կիրառվեց օրենքի խստությունը, և վերջ։ Միգուցե՝ չափից ավելի խստություն, բայց մենք կարողացանք մեկ տարվա ընթացում ազատվել այդ խուլիգանությունից։ Բոլորին բռնեցին, ամենակոպիտ ձևով զինաթափեցին, իսկ մի մասին էլ անվախ կերպով սպանեցին և հարցերը փակեցին։ Ու հասկացան, որ Վանո դյադյայի հետ կատակել չի կարելի, որ կկրակեն ճակատիդ ու հետո հաշիվ չեն տա։ Ես չեմ ասում, թե սա լուրջ քաղաքական կառույց է, բայց դա շատ լուրջ աշխատեց։ Պապան տղայի ականջները քաշում էր, վզակոթին խփում էր, գնում էր իր 1000 դոլարը վճարում էր, խելոք մեքենան տուգանային հրապարակից հանում էին։ Բայց, ցավոք, սա տևեց մեկ ամիս։ Եթե սա տևեր մի քանի տարի, և եթե այնքան ուժ գտնվեր, որ սեփական երեխաներին ստիպեին այդ ամեն ինչն անել, այս ամենը կլիներ շատ արդյունավետ։
-Ասում եք՝ օրենքի խստություն է պետք, բայց երևի գիտեք, որ հայ իրականության մեջ օրենքի խստությունն է՛լ, պարզությունն է՛լ վերաբերում են միայն որոշակի խավի։ Խավ կա, որին ընդհանրապես դա չի վերաբերում։ Սա՞ ինչպես կգնահատեք։ Թեկուզ հենց այսօրվա դրությամբ ընդունվում են օրենսդրական փաթեթներ, որոնք կիրառելի են ոչ բոլորի համար։
-Պաշտոնապես օրենքը, ես այդպես եմ հասկանում, բոլորի համար է։ Ուրիշ բան, որ չեն կիրառում, որովհետև մենք վերին արտի ցորեն ենք, դուք ներքին արտի ցորեն եք։ Ես հենց դրա համար եմ ասում (մենք ասում ենք՝ ձուկը գլխից է հոտում)՝ առաջինը ստիպեն սեփական երեխաներին։ Խստության կիրառումը պետք է սկսվի վերևից. մարդն ինքն իր նկատմամբ պետք է խիստ լինի։ Նախագահը դեռևս վարչապետ ժամանակ մի հայտարարություն արեց՝ ես վարչապետն եմ, կարմիր լույսի տակ կանգնում եմ, ինքն ի՞նչ իրավունք ունի չկանգնելու։ Մինչև վարչապետն ինքը կարմիր լույսի տակ չկանգնի, նա իրավունք չունի մյուսից պահանջելու։ Ամեն ինչ սկսվում է այստեղից. օրենքը կիրառվում է ամենայն խստությամբ այստեղից։ Այդ օրենքի խստությունը հենց կիրառվում է, մենք տեսնում ենք արդյունքները։ Բայց, ցավոք սրտի, կիրառվում է մեկ ամիս, հետո սկսվում է դեգրադացվել։ Տպավորություն կա, որ կիրառելով այդ խստությունը՝ ինչ-որ մի հարց են լուծում, որից հետո նորից բարձիթողի են անում։
-Հիմա ինչպե՞ս կբնութագրեք քաղաքական դաշտը։ Ճահճացա՞ծ է։
-Ես որևէ երկիր չեմ տեսնում, որտեղ չկա ճահճացած վիճակ, ուղղակի՝ մի քիչ ավելի շատ, մի քիչ ավելի քիչ։ Քաղաքական ճգնաժամ տիրում է ամբողջ աշխարհում՝ և՛ արևմտյան, և՛ արևելյան երկրներում։ Ընդհակառակը, այդ ճգնաժամից դուրս երկիրը Չինաստանն է, որն ուժեղ վերելքով բարձրանում է։ Իսկ Ռուսաստանը, Ղազախստանը, ԱՊՀ նոր երկրներն են, որոնք դուրս են գալիս, ճեղքել են, և նրանք հարստանում են, Ադրբեջանն իր նավթի շնորհիվ հարստանում է դեռևս, բայց դրանով հանդերձ՝ նաև գտնվում է քաղաքական ճգնաժամի մեջ, որովհետև այդ մեծ ճգնաժամը վերաբերում է բոլորին։ Կարծես ստեղծված է գլոբալ ճգնաժամ։ Վերջինն էլ ոչ թե իրերի բերումով այդպես եղավ, այլ կազմակերպված, սարքված է ժամանակին և կամաց-կամաց այսօրվա արդյունքին հասավ։ Ֆրանսիայում մի քաղաքագետ ասում էր՝ զարմանալի է, տարիներ առաջ, երբ այդ ճգնաժամն ընդամենը 1 մլն դոլարի էր, մենք մատներս մատներիս չխփեցինք, անտարբեր նայում էինք՝ շատ լավ հասկանալով՝ ուր է տանում։ Երբ դարձավ 100 մլն-ի, բանի տեղ չէինք դնում, երբ դարձավ 3 մլրդ-ի, 5 մլրդ-ի, էլի բանի տեղ չդրեցիքն, իսկ այսօր արդեն մի քանի տրիլիոն է, նոր սկսել ենք խառնվել։ Բայց ուշ է, սա շուտով կդառնա բիլիոն, մի քանի 10-յակ, 100 միլիարդներ։ Ահա՛ թե ինչ ցնցում է առաջացել ամբողջ աշխարհում։ Իսկ հիմա մենք իրար ենք խառնվել։ Մի ուրիշ բիզնեսմեն խոսում էր, ռադիոյով ուղղակի հիստերիայի հասած ահավոր ճչում էր՝ այս տարիների ընթացքում դուք ոչ մի բան չարեցիք, միայն 2 տարի շարունակ խոսեցիք։ 3 տարի ճգնաժամից դուրս գալու ելքերը, մեթոդները, միջոցները ցույց տալու՝ ոչինչ չարեցիք։ Ընդհակառակը՝ շատ ավելի խորացավ։ Ֆրանսիայի օրինակը վերցրեք, որը շատ ակնառու օրինակ է, այնտեղ մարդիկ անընդհատ դուրս են գալիս, ջարդուխուրդ են անում։ Այնտեղ ավելի է երևում, պրոցեսներն այդքան թաքնված չեն, մյուսներում այդ պրոցեսներն ավելի թաքնված են։ Բայց այդ ճգնաժամն այսօր եկել է աշխարհի գլխին։ Այդ ճգնաժամը պատահական չէ։ Այդ ճգնաժամը գալիս է մարդու ճգնաժամից։
-Այսինքն բնությունը պատժո՞ւմ է։
-Այո։ Մարդը մինչև 18-19, 20-րդ դար ապրում էր Աստծո և բնության հետ հարմոնիայի մեջ. ես, բնությունը և Աստված, մենք միասին ենք, մենք մի մասնիկ ենք, մի արարած ենք։ Եվ այդ ամենը տեսնում էինք մենք և՛ արվեստում, և՛ գրականության մեջ, անընդհատ առկա էր։ Եթե տեսնենք այդ ընթացքում, այդ ժամանակի արվեստը և այսօրվանը, երբ մարդն Աստծուն ինքն իր շուրթերից, հոգուց շպրտեց դուրս, մարդը որոշեց անկախ ու մենակ գնալ առաջ, ինքը եկավ-հասավ մի բանի, որ տեսավ, որ ինքն իրենից ոչինչ չի ներկայացնում։ Այսօրվա կոնցեպտուալ արվեստը. նկարչական պատկերասրահներ ես գնում՝ ոչինչ ոչնչի մասին, դատարկ պատ, որտեղ ինչ-որ արվեստ է կայացել, դուք ներկա չէիք։ Ամեն ինչ անում են, բայց իրականում ոչինչ ոչնչի մասին է։ Սա՛ է մարդն առանց Աստծու։ Դրա համար եմ ասում, որ մարդը կա՛մ պիտի շուռ գա դեպի Աստված, հասկանա, որ առանց նրա ինքը ոչինչ է, և որպես Աստծո մասնիկ՝ շարունակի ձեռք ձեռքի տված հոր հետ՝ վերելքի ուղով, կա՛մ նա ինքնակործան գնա մինչև վերջ։ Դրա համար այս ամենն իմ մեջ որևէ խուճապ չի արթնացնում։
-Ինչո՞ւ Հայաստանում արվեստագետները՝ այն մարդիկ, ովքեր կարող են ուղղություն ցույց տալ, շրջել մեզ, ինչպես Դուք եք ասում, դեպի Աստված, այսօր դուրս չեն գալիս, ելույթներ չեն ունենում կամ ելույթ ունենալիս այնպիսի մտքեր են արտահայտում, որ նրանցից հիասթափվում ես։
-Դժվարանում եմ ես կոլեգաներին քննադատել, փնովել։ Սա մի բան է, որ ամեն մեկն իր համար պետք է պատասխանի։ Ես չեմ կարող ուրիշների համար պատասխան տալ՝ ինչո՞ւ նա այդ չի անում, ինչո՞ւ նա այն չի անում։ Նիցշենմի զարմանալի ֆրազ ունի, ասում է՝ ինչքան գարեջրի հոտ է գալիս այսօր գերմանական մտքից։ Մենք փոխարկենք՝ ինչքան օղու հոտ է գալիս այսօր հայկական ստեղծագործ մտքից։ Ստեղծագործելն օրերի, ամիսների, տարիների մշտական տքնանք է, շան աշխատանք։ Նա իր մեջ ունի հաճույքի պրոցես անպայման, բայց նաև ունի իր մեջ շատ ծանր ինքնաստիպողական մի պրոցես, երբ դու քեզ ստիպում ես անընդհատ անել, անել, անել՝ ուղեղիցդ արյուն կաթեցնելու աստիճան։ Դու պարտավոր ես կարդալ, դու պիտի անընդհատ քեզ պարտադրես։ Սրճարանում նստել-օղի խմելը շա՜տ հեշտ է, և դա երբեք որևէ արդյունք չի տալիս։ Ես ավելին չեմ ուզում ասել։ Ես գիտեմ՝ ինչ է հեռուստատեսությամբ երևալ, կոչում ստանալ և անմիջապես փնովել մյուսներին։ Սեփական եսը բարձրացնելու մի ձև է դա։
-Ինչպե՞ս եք գնահատում արտաքին քաղաքականության ոլորտում վերջին շրջանում արված քայլերը՝ ղարաբաղյան, հայ-թրքական հարցեր։ Ի վերջո, հայ-թրքական «ֆուտբոլը» մեզ ի՞նչ տվեց, և արդյոք մենք նաև դրա՞ պատճառով չէ, որ գնալով իրար հետևից սխալ քայլեր ենք անում։
-Մեր սխալները գալիս են ուրիշ բանից։ Մեր սխալները գալիս են նրանից, որ մենք չենք կարողանում և չենք էլ փորձում վերլուծել անցյալի մեր սխալները և անընդհատ կրկնում ենք նույն սխալները։ Մեր սխալները փնտրելիս, ցավոք սրտի, թե՛ մեզ ապակողմնորոշում են, թե՛ մենք ինքներս ենք ծուլանում, մեր խելքը մեզ չի հերիքում։ Չգիտեմ, մենք անընդհատ մեր սխալները փնտրում ենք ուրիշ տեղ։ Սա շատ կարևոր է՝ անընդհատ պատմությանն ուշադիր հետևել, որպեսզի մենք մեր սխալները չկրկնենք։ Եվ պարտություն պարտության հետևից կրելով, նույն սխալները կրկնելով՝ մենք կամաց-կամաց դառնում ենք պարտվողական։ Ի՞նչ տվեցին մեզ հայ-թրքական այս չկայացած փոխհարաբերությունները, սխալ է ասել՝ չկայացած բարեկամությունը, իսկ իրար հետ չխոսելն էլ, իրարից խռովելն էլ, ի վերջո, փոխհարաբերություններ են։ Ես չգիտեմ, ոչինչ չեմ կարող ասել։ Ես այդ կապակցությամբ որևէ մի մարդուց որևէ լուրջ կարծիք չեմ լսել։ Ես ինքս այդ փոխհարաբերություններին սկզբից դեմ եմ եղել, կատեգորիկ դեմ: Ես մամլո ասուլիսին իմ մտքերն արտահայտել եմ, ես հիմնավորել եմ իմ կարծիքն ինչքան կարողացել եմ և շեշտել եմ, որ ցավոք սրտի՝ մի հոգի, մի՛ հոգի՝ լինի թրքագետ, լինի տնտեսագետ, քաղաքականության մարդ, չի կարողացել ինձ համոզել, թե այդ սահմանի բացումն ինչ-որ ճիշտ բան է։ Չի կարողացել, վե՛րջ։ Բայց դուք եք իշխանության գլխին, դուք բացեք։ Ինձ փորձել են ասել՝ դա կենացի մակարդակի, քավորասանիկամակարդակի կենաց, բաժակաճառի մակարդակի կամ ինչ-որ հենց այնպես ոչինչ չներկայացնող, ոչ մի արժեք չունեցող բան է։ Բա հարևանները ո՞նց կարող են ապրել, բա պատկերացրեք՝ մի շենքում երկու հարևան... Այդ ամենը լուրջ չէ։ Իմ դրած փաստարկների պատասխանները ես չեմ ստացել։ Չգիտեմ՝ ինչ տվեց։
-Դրանից հետո մենք մի քայլ հետ չգնացի՞նք։
-Չեմ կարող ասել։ Ես դժվարանում եմ, իսկապես դժվարանում եմ գնահատական տալ։ Միգուցե առաջ ենք գնացել, միգուցե հետ ենք գնացել։ Ամեն դեպքում խոսում էին այն մասին, որ համաշխարհային քաղաքականության առօրյայում, այդ եռուզեռում այդ օրերին մենք վարկ վաստակեցինք, որովհետև մենք առաջինը քայլեր սկսեցինք, և նրանք հետ կանգնեցին։ Ես հիշում եմ, որ այդ մասին շատ էին խոսում, թե մենք բացճակատ ենք, բացերես ենք, ա՛յ, իրենք վախեցան և այլն, և այլն։ Սա ես հիշում եմ, բայց խորքում ինչ տեղի ունեցավ, ես չեմ կարող ասել։ Բնականաբար, ես կասկած անգամ չունեի, որ Թուրքիան ոչ միայն մեզնից, այլև աշխարհից շատ բան պետք է կորզեր։ Ես Թուրքիայի այդ լկտիությանը պատրաստ էի, ես կասկած չունեի, որ լկտիության, լպիրշության հասնող փաստաթուղթ պետք է լիներ, որ 6 կետ միայն Հայաստանին վերաբերեր։ Հլը Թուրքիան դա էլ չէր ստորագրելու, մինչև ասենք Ամերիկան չասեր՝ գումարած դրան, ասենք, Հունաստանը տալիս ենք ձեզ, Ղարաբաղը չէ՝ Չինաստանի կեսը ձեզ կտանք, կամ Աֆրիկան կստանաք, տարեկան 20 մլրդ էլ ձեզ նվեր ենք տալիս։ Նրանք դրան էին սպասում, որովհետև պատմությունն անընդհատ ցույց է տվել՝ ինչքան հայերը փորձել են բարեկամական ժեստ անել, դրա համար իրենք միշտ պատժվել են, որովհետև թուրքը երբեք հային չի նայել որպես բարեկամի։ Հայերն են, որ այսօր փորձում են միամիտ-միամիտ թուրքերին նայել որպես բարեկամի։ Թուրք հասարակությունը հայ հասարակությանը նայել է որպես գյավուրի, խորքում միշտ այդպես ատելի թշնամու։ Թուրք էլիտան քաղաքական հայերին նայել է միշտ որպես ծառայի, որպես շան։ Այսինքն, դու եկել ես բարեկամության ժեստով, ապրե՛ս, խելոք ես պահում. դե հիմա էս ոսկորը վերցրու ու վազեցրու, ա՛յ, նրան տուր, հետո կմտածեմ, ես այդ ժեստը կանեմ։ Տվեցի՞ր էն ոսկորը նրան, հիմա այնտեղից նամակը վազեցրու, տար այն մեկին տուր։ Ես դեռ կմտածեմ այդ մասին՝ դու ում շունն ես։ Դու ծառաս ես, դու ի՞նչ բարեկամության մասին կարող ես խոսել։ Սա է եղել թուրք էլիտայի վերաբերմունքը հայերի նկատմամբ, և այդ ամեն ինչում տեսնել բարեկամության... Գիտեք, զարմանալի բան է։
-Դա ինչի՞ մասին է խոսում, երբ մարդն այդ ամենը չի գիտակցում ու գնում է այդ քայլին։
-Առաջինը ես, ցավոք սրտի, կապում եմ տգիտության հետ, անգրագիտության հետ, որովհետև չեմ կարծում՝ լինի մի հայ, որը խորապես երբ ծանոթ լինի իրավիճակին, իրողությանը, պատմականորեն ծանոթ լինելով իրականությանը՝ էնքան իր գրպանների մասին մտածի, որ ասի՝ այ մարդ, ջհանդամ գյոռը, ավելի լավ ա։ Դա տգիտության հետ եմ կապում։ Մենք տգետ ենք, մենք չգիտենք մեր պատմությունը, և ընդամենը մի քանի թրքագետներ գիտեն իրականում, թե ինչպիսին են հայ-թրքական հարաբերությունները խորքում։ Պատմաբաններն էլ չգիտեն։ Պատմաբանները գիտեն ընդհանուր, այնպես, ընդամենը։
-Կա՞ հույս, որ այս իրավիճակից դուրս կգանք։
-Ես հիմնավորում եմ իմ խոսքն այն բանով, որ այս գլոբալ տնտեսական ճգնաժամի, այս անդունդի գլորման, համաշխարհային դեգրադացման այս ճանապարհին փրկվում են մարդիկ՝ վերադառնալով դեպի Աստված։ Զրկանքների և քաղաքական ծանր ճգնաժամերի ճանապարհին են մարդիկ վերադառնում դեպի Աստված։ Այստեղ է, որ մարդն իր հայացքը ձգում է դեպի Աստված, և այստեղ է իմ փրկությունը։ Որևէ տնտեսական լուծման մեջ ես փրկություն չեմ տեսնում ո՛չ Ամերիկայում, որը մեծ թափով գլորվում է, ո՛չ Եվրոպայում, որը նույն թափով գլորվում է, ո՛չ մեր, ո՛չ հարևանների, ո՛չ հարևան Ադրբեջանի, ո՛չ նրա նավթի, ո՛չ Ղազախստանի, ո՛չ մեկի մոտ չեմ տեսնում դա։ Ես տեսնում եմ ընդհանուր ու գլոբալ անկում և գլոբալ անկման մեջ հնարավորություն մարդկանց լուսավորվելու, դեպի Աստված վերադառնալու։ Մեր երկրում այդ վերադարձը շատ ավելի ուժեղ եմ ես տեսնում, քան Ֆրանսիայում։ Ինչո՞ւ։ Սա արդեն ուրիշ հարց է։ Ինչ վերաբերում է լավատեսությանը, մեր երկրի հետ կապված ես ավելի լավատես եմ։ Ինչ վերաբերում է քաղաքական կառույցներին՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ամերիկայի, դա ինձ համար ծաղրանքի պես մի բան է։ Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, ինձ համար ծաղրանքի պես մի բան է։ Ֆրանսիան, որ իրեն այսօր հորջորջում է որպես մարդու իրավունքների համաշխարհային պաշտպան, իրավունքների օրրան, չգիտեմ էլ ինչ... մե՛նք, մե՛նք, մե՛նք։ Ո՞նց հասկանանք, որ Սարկոզին եկավ, առաջին հերթին իր աշխատավարձը 3 անգամ բարձրացրեց՝ 7 հազարից 21 հազար սարքեց։ Ո՞նց հասկանանք, որ այսօր եթե դու կես ժամ մինիստր ես աշխատել, ընդամենը 10 րոպե, մի անգամ ոտքդ մինիստրական կաբինետ մտավ, դու արդեն ցմահ դատապարտված ես մինիստրական թոշակ սանալու՝ մոտ 5 հազար եվրո։ Հանուն ինչի՞։ Կես ժամ ես աշխատել ընդամենը։ Դեպուտատական ցմահ թոշակներ, աննորմալություններ։ Ո՞նց հասկանանք, որ Ֆրանսիայի կառավարության անդամը ստանում է 18-20 հազ. եվրո թոշակ։ Ինչո՞ւ, այդ ինչի՞ համար է այդ ամենը, ի՞նչ ես արել։ Եվ դրա պատճառով խեղճ ու կրակ թոշակառուներին 60-ի փոխարեն 62 տարեկանում են թոշակ տալիս։ Եվ հետո Ֆրանսիան իրավունք ունի մարդու իրավունքների՞ց խոսել։ Ես ուզում եմ հասկանալ այն լրագրողներին, ովքեր ճչում են՝ Ֆրանսիային օրինակ բերելով՝ այ, Ֆրանսիայում, գտե՞ք, այսպես է, այնտեղ հարգանք, պատիվ կա։ Դուք տեսեք ԱԺ-ում կռիվները, որ թքում են իրար երեսի, ապտակում են, հեռախոսը գլխին են խփում. տեսե՞լ եք։ Բա մենք ումի՞ց ենք օրինակ վերցնում, ումի՞ց պետք է վերցնենք։ Հետո զարմանո՞ւմ ենք, որ խուլիգանական ծեծկռտուք է գնում։ Ռուսներին տեսե՞լ եք. Ժիրինովսկու տուրուդմփոցները տեսել ե՞ք նրանց Դումայում։ Սա՛ է հանրապետությունը, իսկական պատկերը սա՛ է՝ խուլիգանություն։ Ուրիշ բառ չունեմ ասելու։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ միապետական համակարգում՝ թագավորի օրոք, երբ թագավորը նստած է իշխանների հետ, ինչ-որ մի խուլիգանական տուրուդմփոց լինի։ Չէ, նրանք ասպետորեն կարող են հետո մենամարտին իրար սպանել, դա ուրիշ հարց է։
-Բայց թագավորն էլ պետք է բարոյական մարդ լինի։ Բացի այդ՝ ո՞վ է որոշելու, թե ով պետք է թագավորի։
-Այո՛, 50/50։ Թագավորը կա՛մ բարոյական էր՝ ամեն ինչ լավ էր, կա՛մ անբարոյական էր՝ ամեն ինչ վատ էր։ Իսկ հանրապետության նախագահը պետք է լինի անբարո, չի կարող լինել լավ, որովհետև մինչև դու հասնում ես հանրապետության նախագահի պաշտոնին, դու անցնում ես անբարոյականության մի մեծ ճանապարհ։
-Դա նշանակում է, որ համակա՞րգը պետք է փոխվի։
-Այո՛, այո՛ և նորից այո՛։ Եվ համակարգը պետք է փոխվի ոչ թե մեր խեղճ ու կրակ Հայաստանում, որտեղ մեր նախագահը հավատացյալ մարդ է և գնում է եկեղեցի, այստեղ-այնտեղ գնալիս էլ կաթողիկոսին հետն է տանում, որ սեղանը օրհնի։ Խեղճ ֆրանսիացիները շշմել էին՝ ա՛յ մարդ, էս ինչ կարգին երկիր է, որտեղ եկեղեցիներ են սարքում, որտեղ եկեղեցիները շատանում են, որտեղ գնալով շատանում են երեխաները, ջահելները եկեղեցիներում։ Պետք է փոխվի այնտեղից, որտեղից սկսվեց, ով որ ստեղծեց այդ այլանդակ, արատավոր համակարգը։ Բայց այն, ինչ որ տեղի է ունենում Ֆրանսիայում, շատ ավելի անբարո է, քան այստեղ։
Վարդան Պետրոսյան
Հարցազրույց դերասան Վարդան Պետրոսյանի հետ

-Դժվարանում եմ ես կոլեգաներին քննադատել, փնովել։ Սա մի բան է, որ ամեն մեկն իր համար պետք է պատասխանի։ Ես չեմ կարող ուրիշների համար պատասխան տալ՝ ինչո՞ւ նա այդ չի անում, ինչո՞ւ նա այն չի անում։ Նիցշեն մի զարմանալի ֆրազ ունի, ասում է՝ ինչքան գարեջրի հոտ է գալիս այսօր գերմանական մտքից։ Մենք փոխարկենք՝ ինչքան օղու հոտ է գալիս այսօր հայկական ստեղծագործ մտքից։ Ստեղծագործելն օրերի, ամիսների, տարիների մշտական տքնանք է, շան աշխատանք։ Նա իր մեջ ունի հաճույքի պրոցես անպայման, բայց նաև ունի իր մեջ շատ ծանր ինքնաստիպողական մի պրոցես, երբ դու քեզ ստիպում ես անընդհատ անել, անել, անել՝ ուղեղիցդ արյուն կաթեցնելու աստիճան։ Դու պարտավոր ես կարդալ, դու պիտի անընդհատ քեզ պարտադրես։ Սրճարանում նստել-օղի խմելը շա՜տ հեշտ է, և դա երբեք որևէ արդյունք չի տալիս։ Ես ավելին չեմ ուզում ասել։ Ես գիտեմ՝ ինչ է հեռուստատեսությամբ երևալ, կոչում ստանալ և անմիջապես փնովել մյուսներին։ Սեփական եսը բարձրացնելու մի ձև է դա։
-Ինչպե՞ս եք գնահատում արտաքին քաղաքականության ոլորտում վերջին շրջանում արված քայլերը՝ ղարաբաղյան, հայ-թրքական հարցեր։ Ի վերջո, հայ-թրքական «ֆուտբոլը» մեզ ի՞նչ տվեց, և արդյոք մենք նաև դրա՞ պատճառով չէ, որ գնալով իրար հետևից սխալ քայլեր ենք անում։
-Մեր սխալները գալիս են ուրիշ բանից։ Մեր սխալները գալիս են նրանից, որ մենք չենք կարողանում և չենք էլ փորձում վերլուծել անցյալի մեր սխալները և անընդհատ կրկնում ենք նույն սխալները։ Մեր սխալները փնտրելիս, ցավոք սրտի, թե՛ մեզ ապակողմնորոշում են, թե՛ մենք ինքներս ենք ծուլանում, մեր խելքը մեզ չի հերիքում։ Չգիտեմ, մենք անընդհատ մեր սխալները փնտրում ենք ուրիշ տեղ։ Սա շատ կարևոր է՝ անընդհատ պատմությանն ուշադիր հետևել, որպեսզի մենք մեր սխալները չկրկնենք։ Եվ պարտություն պարտության հետևից կրելով, նույն սխալները կրկնելով՝ մենք կամաց-կամաց դառնում ենք պարտվողական։ Ի՞նչ տվեցին մեզ հայ-թրքական այս չկայացած փոխհարաբերությունները, սխալ է ասել՝ չկայացած բարեկամությունը, իսկ իրար հետ չխոսելն էլ, իրարից խռովելն էլ, ի վերջո, փոխհարաբերություններ են։ Ես չգիտեմ, ոչինչ չեմ կարող ասել։ Ես այդ կապակցությամբ որևէ մի մարդուց որևէ լուրջ կարծիք չեմ լսել։ Ես ինքս այդ փոխհարաբերություններին սկզբից դեմ եմ եղել, կատեգորիկ դեմ: Ես մամլո ասուլիսին իմ մտքերն արտահայտել եմ, ես հիմնավորել եմ իմ կարծիքն ինչքան կարողացել եմ և շեշտել եմ, որ ցավոք սրտի՝ մի հոգի, մի՛ հոգի՝ լինի թրքագետ, լինի տնտեսագետ, քաղաքականության մարդ, չի կարողացել ինձ համոզել, թե այդ սահմանի բացումն ինչ-որ ճիշտ բան է։ Չի կարողացել, վե՛րջ։ Բայց դուք եք իշխանության գլխին, դուք բացեք։ Ինձ փորձել են ասել՝ դա կենացի մակարդակի, քավորասանիկամակարդակի կենաց, բաժակաճառի մակարդակի կամ ինչ-որ հենց այնպես ոչինչ չներկայացնող, ոչ մի արժեք չունեցող բան է։ Բա հարևանները ո՞նց կարող են ապրել, բա պատկերացրեք՝ մի շենքում երկու հարևան... Այդ ամենը լուրջ չէ։ Իմ դրած փաստարկների պատասխանները ես չեմ ստացել։ Չգիտեմ՝ ինչ տվեց։
-Դրանից հետո մենք մի քայլ հետ չգնացի՞նք։
-Չեմ կարող ասել։ Ես դժվարանում եմ, իսկապես դժվարանում եմ գնահատական տալ։ Միգուցե առաջ ենք գնացել, միգուցե հետ ենք գնացել։ Ամեն դեպքում խոսում էին այն մասին, որ համաշխարհային քաղաքականության առօրյայում, այդ եռուզեռում այդ օրերին մենք վարկ վաստակեցինք, որովհետև մենք առաջինը քայլեր սկսեցինք, և նրանք հետ կանգնեցին։ Ես հիշում եմ, որ այդ մասին շատ էին խոսում, թե մենք բացճակատ ենք, բացերես ենք, ա՛յ, իրենք վախեցան և այլն, և այլն։ Սա ես հիշում եմ, բայց խորքում ինչ տեղի ունեցավ, ես չեմ կարող ասել։ Բնականաբար, ես կասկած անգամ չունեի, որ Թուրքիան ոչ միայն մեզնից, այլև աշխարհից շատ բան պետք է կորզեր։ Ես Թուրքիայի այդ լկտիությանը պատրաստ էի, ես կասկած չունեի, որ լկտիության, լպիրշության հասնող փաստաթուղթ պետք է լիներ, որ 6 կետ միայն Հայաստանին վերաբերեր։ Հլը Թուրքիան դա էլ չէր ստորագրելու, մինչև ասենք Ամերիկան չասեր՝ գումարած դրան, ասենք, Հունաստանը տալիս ենք ձեզ, Ղարաբաղը չէ՝ Չինաստանի կեսը ձեզ կտանք, կամ Աֆրիկան կստանաք, տարեկան 20 մլրդ էլ ձեզ նվեր ենք տալիս։ Նրանք դրան էին սպասում, որովհետև պատմությունն անընդհատ ցույց է տվել՝ ինչքան հայերը փորձել են բարեկամական ժեստ անել, դրա համար իրենք միշտ պատժվել են, որովհետև թուրքը երբեք հային չի նայել որպես բարեկամի։ Հայերն են, որ այսօր փորձում են միամիտ-միամիտ թուրքերին նայել որպես բարեկամի։ Թուրք հասարակությունը հայ հասարակությանը նայել է որպես գյավուրի, խորքում միշտ այդպես ատելի թշնամու։ Թուրք էլիտան քաղաքական հայերին նայել է միշտ որպես ծառայի, որպես շան։ Այսինքն, դու եկել ես բարեկամության ժեստով, ապրե՛ս, խելոք ես պահում. դե հիմա էս ոսկորը վերցրու ու վազեցրու, ա՛յ, նրան տուր, հետո կմտածեմ, ես այդ ժեստը կանեմ։ Տվեցի՞ր էն ոսկորը նրան, հիմա այնտեղից նամակը վազեցրու, տար այն մեկին տուր։ Ես դեռ կմտածեմ այդ մասին՝ դու ում շունն ես։ Դու ծառաս ես, դու ի՞նչ բարեկամության մասին կարող ես խոսել։ Սա է եղել թուրք էլիտայի վերաբերմունքը հայերի նկատմամբ, և այդ ամեն ինչում տեսնել բարեկամության... Գիտեք, զարմանալի բան է։
-Դա ինչի՞ մասին է խոսում, երբ մարդն այդ ամենը չի գիտակցում ու գնում է այդ քայլին։
-Առաջինը ես, ցավոք սրտի, կապում եմ տգիտության հետ, անգրագիտության հետ, որովհետև չեմ կարծում՝ լինի մի հայ, որը խորապես երբ ծանոթ լինի իրավիճակին, իրողությանը, պատմականորեն ծանոթ լինելով իրականությանը՝ էնքան իր գրպանների մասին մտածի, որ ասի՝ այ մարդ, ջհանդամ գյոռը, ավելի լավ ա։ Դա տգիտության հետ եմ կապում։ Մենք տգետ ենք, մենք չգիտենք մեր պատմությունը, և ընդամենը մի քանի թրքագետներ գիտեն իրականում, թե ինչպիսին են հայ-թրքական հարաբերությունները խորքում։ Պատմաբաններն էլ չգիտեն։ Պատմաբանները գիտեն ընդհանուր, այնպես, ընդամենը։
-Կա՞ հույս, որ այս իրավիճակից դուրս կգանք։
-Ես հիմնավորում եմ իմ խոսքն այն բանով, որ այս գլոբալ տնտեսական ճգնաժամի, այս անդունդի գլորման, համաշխարհային դեգրադացման այս ճանապարհին փրկվում են մարդիկ՝ վերադառնալով դեպի Աստված։ Զրկանքների և քաղաքական ծանր ճգնաժամերի ճանապարհին են մարդիկ վերադառնում դեպի Աստված։ Այստեղ է, որ մարդն իր հայացքը ձգում է դեպի Աստված, և այստեղ է իմ փրկությունը։ Որևէ տնտեսական լուծման մեջ ես փրկություն չեմ տեսնում ո՛չ Ամերիկայում, որը մեծ թափով գլորվում է, ո՛չ Եվրոպայում, որը նույն թափով գլորվում է, ո՛չ մեր, ո՛չ հարևանների, ո՛չ հարևան Ադրբեջանի, ո՛չ նրա նավթի, ո՛չ Ղազախստանի, ո՛չ մեկի մոտ չեմ տեսնում դա։ Ես տեսնում եմ ընդհանուր ու գլոբալ անկում և գլոբալ անկման մեջ հնարավորություն մարդկանց լուսավորվելու, դեպի Աստված վերադառնալու։ Մեր երկրում այդ վերադարձը շատ ավելի ուժեղ եմ ես տեսնում, քան Ֆրանսիայում։ Ինչո՞ւ։ Սա արդեն ուրիշ հարց է։ Ինչ վերաբերում է լավատեսությանը, մեր երկրի հետ կապված ես ավելի լավատես եմ։ Ինչ վերաբերում է քաղաքական կառույցներին՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ամերիկայի, դա ինձ համար ծաղրանքի պես մի բան է։ Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, ինձ համար ծաղրանքի պես մի բան է։ Ֆրանսիան, որ իրեն այսօր հորջորջում է որպես մարդու իրավունքների համաշխարհային պաշտպան, իրավունքների օրրան, չգիտեմ էլ ինչ... մե՛նք, մե՛նք, մե՛նք։ Ո՞նց հասկանանք, որ Սարկոզին եկավ, առաջին հերթին իր աշխատավարձը 3 անգամ բարձրացրեց՝ 7 հազարից 21 հազար սարքեց։ Ո՞նց հասկանանք, որ այսօր եթե դու կես ժամ մինիստր ես աշխատել, ընդամենը 10 րոպե, մի անգամ ոտքդ մինիստրական կաբինետ մտավ, դու արդեն ցմահ դատապարտված ես մինիստրական թոշակ սանալու՝ մոտ 5 հազար եվրո։ Հանուն ինչի՞։ Կես ժամ ես աշխատել ընդամենը։ Դեպուտատական ցմահ թոշակներ, աննորմալություններ։ Ո՞նց հասկանանք, որ Ֆրանսիայի կառավարության անդամը ստանում է 18-20 հազ. եվրո թոշակ։ Ինչո՞ւ, այդ ինչի՞ համար է այդ ամենը, ի՞նչ ես արել։ Եվ դրա պատճառով խեղճ ու կրակ թոշակառուներին 60-ի փոխարեն 62 տարեկանում են թոշակ տալիս։ Եվ հետո Ֆրանսիան իրավունք ունի մարդու իրավունքների՞ց խոսել։ Ես ուզում եմ հասկանալ այն լրագրողներին, ովքեր ճչում են՝ Ֆրանսիային օրինակ բերելով՝ այ, Ֆրանսիայում, գտե՞ք, այսպես է, այնտեղ հարգանք, պատիվ կա։ Դուք տեսեք ԱԺ-ում կռիվները, որ թքում են իրար երեսի, ապտակում են, հեռախոսը գլխին են խփում. տեսե՞լ եք։ Բա մենք ումի՞ց ենք օրինակ վերցնում, ումի՞ց պետք է վերցնենք։ Հետո զարմանո՞ւմ ենք, որ խուլիգանական ծեծկռտուք է գնում։ Ռուսներին տեսե՞լ եք. Ժիրինովսկու տուրուդմփոցները տեսել ե՞ք նրանց Դումայում։ Սա՛ է հանրապետությունը, իսկական պատկերը սա՛ է՝ խուլիգանություն։ Ուրիշ բառ չունեմ ասելու։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ միապետական համակարգում՝ թագավորի օրոք, երբ թագավորը նստած է իշխանների հետ, ինչ-որ մի խուլիգանական տուրուդմփոց լինի։ Չէ, նրանք ասպետորեն կարող են հետո մենամարտին իրար սպանել, դա ուրիշ հարց է։
-Բայց թագավորն էլ պետք է բարոյական մարդ լինի։ Բացի այդ՝ ո՞վ է որոշելու, թե ով պետք է թագավորի։
-Այո՛, 50/50։ Թագավորը կա՛մ բարոյական էր՝ ամեն ինչ լավ էր, կա՛մ անբարոյական էր՝ ամեն ինչ վատ էր։ Իսկ հանրապետության նախագահը պետք է լինի անբարո, չի կարող լինել լավ, որովհետև մինչև դու հասնում ես հանրապետության նախագահի պաշտոնին, դու անցնում ես անբարոյականության մի մեծ ճանապարհ։
-Դա նշանակում է, որ համակա՞րգը պետք է փոխվի։
-Այո՛, այո՛ և նորից այո՛։ Եվ համակարգը պետք է փոխվի ոչ թե մեր խեղճ ու կրակ Հայաստանում, որտեղ մեր նախագահը հավատացյալ մարդ է և գնում է եկեղեցի, այստեղ-այնտեղ գնալիս էլ կաթողիկոսին հետն է տանում, որ սեղանը օրհնի։ Խեղճ ֆրանսիացիները շշմել էին՝ ա՛յ մարդ, էս ինչ կարգին երկիր է, որտեղ եկեղեցիներ են սարքում, որտեղ եկեղեցիները շատանում են, որտեղ գնալով շատանում են երեխաները, ջահելները եկեղեցիներում։ Պետք է փոխվի այնտեղից, որտեղից սկսվեց, ով որ ստեղծեց այդ այլանդակ, արատավոր համակարգը։ Բայց այն, ինչ որ տեղի է ունենում Ֆրանսիայում, շատ ավելի անբարո է, քան այստեղ։
Հարցազրույցը վարեց Հեղինե Հարությունյանը