Աշխարհ

24.12.2016 10:25


Իրկուտսկում «Բոյարիշնիկ» լոսյոնի թունավորումից մահացածների թիվը հասել է 75–ի

Իրկուտսկում «Բոյարիշնիկ» լոսյոնի թունավորումից մահացածների թիվը հասել է 75–ի

Իրկուտսկում «Բոյարիշնիկ» լոսյոնի թունավորումից մահացածների թիվը շարունակում է աճել։ Ինչպես հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը, արդեն 75 հոգի մահացել է, և ևս 20 տուժած գտնվում է հիվանդանոցում։

Տարածաշրջանի իշխանությունները հայտարարել են սուգ, իսկ փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինը հայտարարել է, որ սպիրտ պարունակող բժշկական դեղամիջոցները, այդ թվում՝ «Բոյարիշնիկը», վաճառվելու են միայն դեղատներում և տրվելու են դեղատոմսի առկայության դեպքում՝ փոքր փաթեթների մեջ։

Ավելի ուշ պարզ էր դարձել «Բոյարիշնիկի» գործով 13 ձերբակալվածի մասին։ Նրանցից ոմանց հանդեպ դատարանն արդեն ընտրել է խափանման միջոցը. մեկը գտնվում է կալանքի տակ, ևս 2–ը՝ տնային կալանքի տակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը