Մերկելը սուրբծննդյան գնումների է գնացել 3 թիկնապահի ուղեկցությամբ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին նկատել են Մորենշտրասսի «Hit Ullrich» սուպերմարկետում՝ Բեռլինի կառավարական թաղամասի կենտրոնում սուրբծննդյանգնումներ կատարելիս 3 թիկնապահի ուղեկցությամբ։
«Bild»–ի փոխանցմամբ՝ Մերկելը գնել է սերուցքային կարագ, կաթնաշոռ, կարտոֆիլ, կարմիր պղպեղ, «Mon Chéri» կոնֆետներ և այլ մթերքներ։ Ընդհանուր առմամբ, գնումների համար կանցլերը մոտ 100 եվրո է ծախսել։ Ընդ որում, գնումների մեջ չեն եղել ո՛չ ամանորյա ավանդական սագը, ո՛չ ծածան ձուկ և ո՛չ անգամ գինի։
ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ մինչ այժմ հարցական է՝ կմնա՞ արդյոք սուրբծննդյան արձակուրդներին Մերկելը Բեռլինում վերջին ահաբեկչությունից հետո, թե՞ ամուսնու՝ Յոահիմ Զաուերի հետ կմեկնի շվեյցարական Էնդիգան լեռնային առողջարան։
Մերկելը սուրբծննդյան գնումների է գնացել 3 թիկնապահի ուղեկցությամբ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին նկատել են Մորենշտրասսի «Hit Ullrich» սուպերմարկետում՝ Բեռլինի կառավարական թաղամասի կենտրոնում սուրբծննդյան գնումներ կատարելիս 3 թիկնապահի ուղեկցությամբ։

7or.am