Լրահոս

27.01.2010 11:40


Ժիրայր Սեֆիլյան. «Բանականություն ունեցող որևէ հայ մարդ չի կարող այս ընթացքը դավաճանական չհամարել»

Ժիրայր Սեֆիլյան. «Բանականություն ունեցող որևէ հայ մարդ չի կարող այս ընթացքը դավաճանական չհամարել»

Գնահատելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 25-ին կայացած հանդիպումը՝ «Միացում» ազգային նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը «7օր»-ին ասել է.

-Երբ  բանակցությունների տրամաբանության առանցքը Մադրիդյան սկզբունքներն են, և երբ այդ սկսզբունքների առաջին իսկ կետում նշված է հայապատկան տարածքներից հայկական զորքերը դուրս բերելու մասին, ապա ոչ միայն ես, այլև վստահ եմ՝ բանականություն ունեցող որևէ հայ մարդ չի կարող այս ընթացքը չհամարել դավաճանական։ Զավեշտն այն է, որ բանակցություններին հայկական կողմը ներկայացնում է մի մարդ, որի պաշտոնական կայքում ՀՀ-ի և Արցախի քարտեզը պատկերված է ստալինյան նախկին ԼՂԻՄ-ի սահմաններով, որտեղ հայերի ազատագրած 7 հայտնի շրջանները շարունակում են մնալ արհեստականորեն ստեղծված «Ադրբեջանի հանրապետության» կազմում։ Եվ ես վտանագվոր եմ համարում ոչ թե առկա տարածաշրջանային աշխարահաքաղաքական գործընթացները, այլ Սերժի նման արկածախնդիր մտածելակերպ ունեցող գործիչների առկայությունը մերօրյա քաղաքական կյանքում։ Ուստի հայերի համար թիվ մեկ խնդիրը պետք է լինի հնարավորինս շուտ և մեկընդմիշտ ձերբազատվել նույնանման գործիչներից։

Ժ. Սեֆիլյանը նաև նշել է, որ եթե բանակցություններում Արցախը պետք է կողմ դառնա, բայց միաժամանակ շարունակվի վերոնշյալ տրամաբանությունը, ապա «դրանում ուրախանալու բան չկա. նույն վնասակար ընթացքն է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը