Լրահոս

29.12.2009 11:28

Ալիև. «2010-ի հետ կապված որոշակի լավատեսություն կա»

Ամփոփելով տարին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։ Մասնավորապես նա ասել է.

-Որոշ հարցերում մեր և հայկական կողմի տեսակետները մոտենում են, որոշ հարցերում՝ ոչ։ Այդ իսկ պատճառով կարգավորման առումով ես այս տարին կբնութագրեի դրական, սակայն նվազ դրական, քան այն կարող էր լինել, որովհետև դեռ 2008-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցություններ էին անցկացվել, և հակամարտության կարգավորման ուղիների վերաբերյալ համատեղ հռչակագիր էր ստորագրվել, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից։ Այնտեղ հստակ որոշված էր, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային սկզբունքներին ու նորմերին և միջազգային կազմակերպությունների որոշումներին ու բանաձևերին համաձայն։ 2010-ի հետ կապված որոշակի լավատեսություն կա՝ պայմանավորված այն բանի հետ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը դարձել է առաջնային միջազգային օրակարգում։ Շատերին (նրանց համար, ովքեր մինչև վերջ չէին հասկանում) հասկանալի դարձավ, որ  առանց հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման՝ տարածաշրջանային որևէ այլ խնդիր լուծել  չի հաջողվի։

Ըստ «Bakililar.az»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։