Աշխարհ

23.12.2016 15:40


Մալթայում A320 օդանավ են գրավել և սպառնում են պայթեցնել (լրացված, տեսանյութ, լուսանկար)

Մալթայում A320 օդանավ են գրավել և սպառնում են պայթեցնել (լրացված, տեսանյութ, լուսանկար)

Մալթայում անհայտ անձինք լիբիական «Afriqiyah Airways» ավիաընկերությանը պատկանող A320 օդանավ են գրավել, որում 118 մարդ կա։ Այս մասին հայտնում է «The Times of Malta»–ն։

Ինքնաթիռը վայրէջք է կատարել Մալթայում։ Որոշ տեղեկություններով՝ առևանգողները սպառնում են պայթեցնել օդանավը։ Նրանց պահանջներն առայժմ հայտնի չեն։

Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը «Twitter»–ի իր էջում հայտարարել է, որ իրեն տեղեկացրել են լիբիական ինքնաթիռի հնարավոր առևանգման մասին։ Նրա խոսքով՝ հատուկ գործողություն է նախատեսվում՝ անվտանգությունն ապահովելու նպատակով։ Լիբիայի տրանսպորտի նախարարը հաղորդել է, որ առևանգողների հետ ներկայումս բանակցություններ են տարվում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»։

Մեկ այլ տեղեկատվությամբ՝ օդանավում 1 առևանգող կա՝ զինված նռնակով, որը պատրաստ է բաց թողնել ուղևորներին, եթե իր պահանջները կատարվեն։

«Times of Malta»–ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը ներքին թռիչք էր իրականացնում՝ լիբիական Սաբհա քաղաքից Տրիպոլի էր մեկնում։

«flightradar24»–ն արձանագրել է՝ ինչպես է օդանավը փոխել երթուղին։

***

«Sky News Arabia»–ի փոխանցմամբ՝ առևանգողներն ազատ են արձակել ուղևորներին՝ 111 մարդու։ Անձնակազմի անդամները շարունակում են մնալ գրավված օդանավում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը