Հարկերի հավաքումը հնարավոր է՝ թերակատարվի Լարսի անցակետի փակ լինելու պատճառով
2016–ի ընթացքում նախատեսված է եղել 1 տրիլիոն 782 միլիոն դրամ հարկերի հավաքում, որը, սակայն, հնարավոր է՝ թերակատարվի Լարսի անցակետի փակ լինելու պատճառով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ամփոփելով գերատեսչության գործունեությունը:
Նախարարն, այդուհանդերձ, նշել է, որ հարկերի հավաքման գործընթացը դրական է, և վերջնական արդյունքը գոհացնող կլինի:
Նրա խոսքով՝ փոխառու միջոցների հաշվին ՀՀ պետական բյուջեի պակասուրդի զուտ ֆինանսավորումը 2016թ. կկազմի շուրջ 395 մլրդ դրամ, որից 169 մլրդ դրամը կֆինանսավորվի ներքին աղբյուրների հաշվին, 226 մլրդ դրամը` արտաքին աղբյուրներից:
Անդրադառնալով պետական գնումների ոլորտին՝ բանախոսն ընդգծել է, որ «Գնումների մասին նոր օրենքն ապահովելու է թափանցիկություն և չի կարող հանգեցնել կոռուպցիոն ռիսկերի»:

7or.am