Աշխարհ

23.12.2016 14:55


«Ոչ ոք, մեզանից բացի, չէր հավատում Թրամփի հաղթանակին». Պուտին

«Ոչ ոք, մեզանից բացի, չէր հավատում Թրամփի հաղթանակին». Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ ասուլիսի ժամանակ «Ռոսիա 24»-ի լրագրողը փոխանցել է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի խոսքերն ու փորձել իմանալ ՌԴ առաջնորդի կարծիքն այդ մասին:

Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Ռոնալդ Ռեյգանը դագաղում կշրջվեր, եթե իմանար՝ ԱՄՆ–ում որքան մարդ է աջակցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Հանրապետական ընտրողների 37 տոկոսը համակրում է Ձեզ, և եթե Ռոնալդ Ռեյգանն իմանար, նա շուռ կգար դագաղում»,- ասել է լրագրողը։

«Ռեյգանն, ինձ թվում է, կուրախանար, որ իր կուսակցության ներկայացուցիչներն ամեն տեղ հաղթում են, և ավելի կուրախանար ընտրված նախագահի համար, ով շատ լավ զգաց հասարակության տրամադրությունները, աշխատեց այդ ուղղությամբ և գնաց մինչև վերջ: Եվ արդյունքում՝ հաղթեց, չնայած ոչ ոք, մեզանից բացի, չէր հավատում, որ նա կհաղթի»,- ասել է Պուտինը:

ՌԴ առաջնորդը հիշեցրել է, որ ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը պարտվել է ոչ միայն նախագահական ընտրություններում, այլև Կոնգրեսի ընտրություններում, որտեղ հանրապետականները մեծամասնություն ունեն:

«Դրա համար նո՞ւյնպես մենք ենք մեղավոր: Այդ ամենը խոսում է այն մասին, որ ներկայիս վարչակազմը համակարգային խնդիրներ ունի»,- հայտարարել է ՌԴ նախագահ՝ հավելելով, որ պետք է կարողանալ արժանավայել պարտվել։

Անդրադառնալով իր հանդեպ հանրապետականների համակրանքին՝ Պուտինը նկատել է.

«Այն հարցում, որ ԱՄՆ-ում հանրապետականները համակրում են Ռուսաստանի նախագահին, ես տեսնում են նշաններ, որ նրանց մոտ համընկնում են աշխարհի կառուցվածքի, արժեքների մասին պատկերացումները մեր պատկերացումների հետ: Դա լավ նախապայման է լավ հարաբերություններ կառուցելու համար»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը