Լրահոս

29.12.2009 11:03

Բողոքի գործողություն ընդդեմ հայ–թուրքական արձանագրությունների և «մադրիդյան սկզբունքների»(Ֆոտոռեպորտաժ)

Բողոքի գործողություն ընդդեմ հայ–թուրքական արձանագրությունների և «մադրիդյան սկզբունքների»(Ֆոտոռեպորտաժ)

Դեկտեմբերի 26-ին «Ժառանգություն» կուսակցության երիտասարդները, մի շարք Հ/Կ-ների ներկայացուցիչներ և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ըստ նախօրոք հայտարարված ծրագրի, մեկնեցին Թալին, Ապարան եւ Աշտարակ քաղաքներ: Նշված քաղաքներում անցկացվեցին նախօրոք հայտարարված բողոքի գործողությունները' ընդդեմ ՀՀ-ում տիրող բռնապետական ռեժիմի, հայ-թուրքական արձանագրությունների և «մադրիդյան սկզբունքների»:

Հայրենասիրական երգերով ու բարձրագոչ վանկարկումներով, ինչպես նաև՝ տարբեր բովանդակությամբ պաստառների ցուցադրությամբ ուղեկցվող մեր ակցիա-քայլերթին ակներև հետաքրքրությամբ հետևում էին, ապա միանում ու իրենց համաձայնությունն էին հայտնում հարյուրավոր մեր հայրենակիցները: Մենք բողոքի գործողություններն ամբողջովին իրականացրինք, ինչի շնորհիվ այս անգամ արդեն Թալին, Ապարան եւ Աշտարակ քաղաքների մեր հայրենակիցներին  ահազանգեցինք այն վտանգավոր զարգացումների մասին, որոնք սպառնում են Հայաստանին ու հայ ժողովրդին' հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու և «մադրիդյան սկզբունքները» ընդունելու դեպքում, որից, սակայն, կշահեն վաշխառուական հոգեբանությամբ  իշխանական խմբակները, որոնք հսկայական անջրպետ են առաջացրել իրենց ու ողջ հայության միջև' այդ կերպ օժանդակելով ու սպասարկելով միջազգային ուժերի շահերը, ինչի արգասիքն են հակահայ «արձանագրություններն ու սկզբունքները»: Ապարան քաղաքում մեզ մոտեցան տեղի ոստիկանության աշխատակիցները, որոնք ամեն կերպ փորձում էին խոչընդոտել մեր խաղաղ գործողությունը և, հասկանալով, որ մենք գործում ենք մեր իրավունքների սահմաններում, այլ բան չգտան ասելու, քան այն, որ Ապարանի գլխավոր մայրուղին միջազգային նշանակության է և բողոքի գործողություններն արգելվում են:

Հատուկ ուզում ենք հավելել, որ, բողոքի գործողությունների ավարտից հետո, ներշնչված լինելով մեր հայրենակիցների ջերմ համակրանքից ու ազգադավ ծրագրերին դիմադարձելու նրանց վճռականությունից, ՀՀ բոլոր մարզերում ու քաղաքներում հետագայում ևս շարունակելու ենք մեր բողոքի գործողությունները' ընդդեմ Հայաստանի Հանրապետությունում տիրող բռնապետական ռեժիմի, հայ-թուրքական արձանագրությունների և «մադրիդյան սկզբունքների»:

Հրայր Սավզյան-Թեղուտի պաշտպանության խմբի անդամ,

Զարուհի Փոստանջյան-Թեղուտի պաշտպանության խմբի անդամ, Աժ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցություն,

Սեդա Մելիքյան-Փաստաբաններ մարդու իրավունքների համար ՀԿ,

Դանիել Իոաննիսյան - Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ,

«Ժառանգություն» կուսակցության երիտասարդներ

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։