Լրահոս

06.11.2010 10:54


Զ. Նողայիդելին տվել է նրանց անունները, ովքեր կայացրել էին Հարավային Օսիա մտնելու որոշումը

Զ. Նողայիդելին տվել է նրանց անունները, ովքեր կայացրել էին Հարավային Օսիա մտնելու որոշումը

Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Նողայիդելին տվել է նրանց անունները, ովքեր կայացրել էին 2008թ. օգոստոսին Հարավային Օսիա մտնելու որոշումը։  Այս մասին նա հայտնել է «Քվելա Սիախլե» թերթին տված հարցազրույցում։ Նողայիդելին, ելնելով իշխանության մեջ լինելու իր փորձից, հայտարարել է, թե Վրաստանում բոլոր որոշումները կայացնում են 3-4, առավելագույնը 5 հոգի՝ Սահակաշվիլին և իր մոտիկ շրջապատը, և անում են դա, այսպես կոչված, գիշերային հանդիպումների ժամանակ։

-Բոլոր որոշումները կայացվում են գիշերային նիստերում։ Ես ինքս վարչապետի պաշտոնում առաջին երկու ամիսներին ներկա եմ եղել այդպիսի գիշերային հանդիպումներին, այնուհետև չեմ եղել։ Նման գիշերային որոշումներ, երբ Սահակաշվիլին Թբիլիսիում էր, տեղի էին ունենում գրեթե ամեն օր,-ասել է Նողայիդելին։ Օգոստոսյան պատերազմ սկսելու վերաբերյալ որոշումը, նրա տեղեկացմամբ, կայացրել են ինքը՝ Սահակաշվիլին, ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին, Արդարադատության ներկայիս նախարար Զուրաբ Ադեիշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան և ԱԳ նախարարի առաջին տեղակալ Գիգա Բոկերիան։

Նախկին վարչապետը միանգամից վերապահում է արել, որ օգոստոսյան դեպքերի ժամանակ Բոկերիան Թբիլիսիում չի եղել և այդ նիստին ներկա չի եղել։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը