Սիրիական Ալ-Բաբ քաղաքի տարածքում ընթացող մարտերի ընթացքում սպանվել է թուրքական զինուժի 14 զինծառայող և վիրավորվել է ևս 33-ը: Թուրքական բանակի համար այս կորուստներն ամենախոշորն են եղել Սիրիա ներխուժումից ի վեր: razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Միաժամանակ թուրքական կողմը հայտարարել է, թե նույն մարտերի ընթացքում իրենց հակառակորդ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից սպանվել է 138 զինյալ:
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 21-ին, հայտնի էր դարձել թուրքական բանակի 4 վիրավորի, այնուհետև 4 սպանված և 15 վիրավորի մասին:
Այնուամենայնիվ, Թուրքիայի զինուժը և նրան աջակցող, հիմնականում Սիրիայի թուրքմեններից կազմված «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները վերջնական վերահսկողություն էին սահմանել Սիրիայի հյուսիսում Ալ-Բաբ-Հալեպ ճանապարհի վրա:
Մինչ այդ էլ՝ դեկտեմբերի 19-ին, Ալ-Բաբի շրջանում Թուրքիայի զինուժի գործողությունների ժամանակ սպանվել է երկրի ԶՈւ 1 զինծառայող, ևս 7 զինծառայող վիրավորվել է: Դեկտեմբերի 17-ին Սիրիայում վիրավորվել է ևս 3 զինծառայող:
Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 14 զինծառայող

Մանրամասները՝ razm.info–ում։