Աշխարհ

22.12.2016 14:49


Իրանն ու Իրաքը կրկին զորավարժություն են անցկացրել Պարսից ծոցում

Իրանն ու Իրաքը կրկին զորավարժություն են անցկացրել Պարսից ծոցում

Դեկտեմբերի 19-ին Պարսից ծոցում և Շատ էլ Արաբ գետի շրջանում Իրանն ու Իրաքը 32 նավերի ներգրավվածությամբ անցկացրել են իրենց համատեղ արդեն երկրորդ ծովային վարժանքները: razm.info–ն գրում է, որ այս մասին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:

Զորավարժության նպատակը տարածաշրջանային ջրերի, առափնյա սահմանների անվտանգությունը ապահովելը, ծովահենների դեմ պայքարի կարողություններն ամրապնդելն է:

Իրանն ու Իրաքը իրենց համատեղ առաջին ծովային զորավարժությունը անցկացրել են դեկտեմբերի 15-ին: Զորավարժությանը ներգրավված էին 3 նավախումբ և տարբեր նշանակության նավեր:

Հետագայում նախատեսվում են զորավարժություններ այլ երկրների ներգրավվածությամբ ևս:

Մանրամասները՝ razm.info–ում։

Այս խորագրի վերջին նյութերը