Աշխարհ

22.12.2016 14:39


Վթարվել է Ղազախստանի ԶՈւ Սու-27 կործանիչ

Վթարվել է Ղազախստանի ԶՈւ Սու-27 կործանիչ

Դեկտեմբերի 21-ին՝ գիշերային ժամերին ուսումանական թռիչք իրականացնելիս, վթարվել է Ղազախստանի զինված ուժերի Սու-27 կործանիչներից մեկը։ Օդաչուն կործանիչը հեռացրել է բնակելի վայրերից և կատապուլտով փրկվել։ razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնում է Ղազախստանի ՊՆ կայքը։

Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն, դրանք ճշտում է ՊՆ նշանակած քննչական կոմիտեն։ Օդաչուն ունի 556 ժամ թռիչքաժամանակ, այդ թվում նաև գիշերային ժամերին։

Հավելենք, որ Սու-27 ինքնաթիռները սկսել են շահագործել 1984-ին, արտադրվել է մոտ 600 միավոր։ Սու-27-ի արդիականացված տարբերակներ կան ԱՊՀ երկրների, Հնդկաստանի և Չինաստանի զինված ուժերում։ Ղազախստանի ՌՕՈւ-ն ներկայումս ունի 25 միավոր Սու-27Ս, Սու-27ԲՄ2, Սու-27ՈւԲ և Սու-27ՈւԲՄ2 կործանիչներ, որոնք արդիականացրել է 2009-2010 թթ.։

Մանրամասները՝ razm.info–ում։

Այս խորագրի վերջին նյութերը