Թուրքական թերթը Ռոհանիի հայաստանյան այցը պայմանավորել է իրանա-ադրբեջանական կոնֆլիկտով
Ադրբեջանա-իրանական լարվածության համատեքստում «Milliyet»–ն անդրադարձել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայաստանյան այցին: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը։
«Իրանի նախագահ Հասան Ռոհանին պաշտոնական այցով մեկնել է Հայաստան. մի երկիր, որի հետ Ադրբեջանը մշտապես պատերազմի մեջ է գտնվում: Ռոհանիի հայաստանյան այցն անմիջապես հաջորդեց Նեթանյահուի ադրբեջանական այցին, և այս հանգամանքը խորհրդանշական ուղերձ է պարունակում»,-գրում է «Milliyet»-ը։
Թուրքական թերթը, անդրադառնալով տարածաշրջանի երկրների բարդ հարաբերություններին, հիշեցնում է՝ չնայած Ադրբեջանի կառավարության բոլոր ջանքերին՝ Իրանը հրաժարվել է Ադրբեջանին հեռահար հրթիռներ վաճառել, Իրանի այդ որոշումն էլ նպաստել է Ադրբեջանի և Իսրայելի մերձեցմանը:
Կայքը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Իրանի ԱԳՆ խոսնակ Բեհրամ Քասըմին բացասաբար է արձագանքել Իսրայելի վարչապետ ԲենիամինՆեթանյահուի ադրբեջանական այցին:
«Ադրբեջանի և սիոնիստական Իսրայելի միջև հաստատված մտերիմ հարաբերությունները լրջորեն մտահոգել են հարավային հարևան Իրանին», -գրում է աղբյուրը։
Թուրքական թերթը Ռոհանիի հայաստանյան այցը պայմանավորել է իրանա-ադրբեջանական կոնֆլիկտով
Ադրբեջանա-իրանական լարվածության համատեքստում «Milliyet»–ն անդրադարձել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայաստանյան այցին: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը։
«Իրանի նախագահ Հասան Ռոհանին պաշտոնական այցով մեկնել է Հայաստան. մի երկիր, որի հետ Ադրբեջանը մշտապես պատերազմի մեջ է գտնվում: Ռոհանիի հայաստանյան այցն անմիջապես հաջորդեց Նեթանյահուի ադրբեջանական այցին, և այս հանգամանքը խորհրդանշական ուղերձ է պարունակում»,-գրում է «Milliyet»-ը։
Թուրքական թերթը, անդրադառնալով տարածաշրջանի երկրների բարդ հարաբերություններին, հիշեցնում է՝ չնայած Ադրբեջանի կառավարության բոլոր ջանքերին՝ Իրանը հրաժարվել է Ադրբեջանին հեռահար հրթիռներ վաճառել, Իրանի այդ որոշումն էլ նպաստել է Ադրբեջանի և Իսրայելի մերձեցմանը:
Կայքը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Իրանի ԱԳՆ խոսնակ Բեհրամ Քասըմին բացասաբար է արձագանքել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ադրբեջանական այցին:

7or.am