Կառավարության՝ դեկետմբերի 22–ի նիստի ընթացքում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ներկայացրել է «Հայգազարդ» ՓԲԸ–ն լուծարելու մասին որոշման նախագիծը։
Նախարարի խոսքով՝ ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները վերապահվելու են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, իսկ պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը։
–«Հայգազարդ» ընկերության ստեղծման հիմնական նպատակն էր կազմակերպել գազի նախկին համակարգի ընկերություններից փոխանցված դեբիտորական և կրեդիտորական պարտքերի սպասարկումը, առևտրա-միջնորդական գործառնությունների իրականացումը` կապված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի համալրման նպատակով ռուսական կողմին հանձնված գույքի դիմաց ստացվող բնական գազի ներկրման և իրացման հետ,–ասել է Աշոտ Մանուկյանը։
Նա նշել է, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում «Հայգազարդ» ՓԲԸ–ի լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվելու է լուծարման հանձնաժողով:
«Հայգազարդ» ՓԲԸ–ն լուծարվելու է

7or.am