Տնտեսական

21.12.2016 16:55


«Իրանի և Թուրքիայի հետ ապրանքաշրջանառության ծավալը գրեթե նույնն է կազմում»

«Իրանի և Թուրքիայի հետ ապրանքաշրջանառության ծավալը գրեթե նույնն է կազմում»

Հայաստան-Իրան գործարար համաժողովի ժամանակ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հայտարարել է, որ ՀՀ-Իրան առևտրաշրջանառությունը կազմում է տարեկան մոտ 290 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը չափազանց քիչ է։

Հայաստանն ունի հարևան, բայց ոչ բարեկամ երկիր, որի հետ մոտավորապես նույնքան է կազմում առևտրաշրջանառությունը, այն էլ այն դեպքում, երբ գործում են փակ սահմանային և քաղաքական պայմաններ,–ասել է Ղազարյանը՝ հավելելով, որ այդ հանգամանքը ստիպում է հայ-իրանական կողմին մտածել զարգացման հնարավորությունների խորացման մասին։

Նա նաև ընդգծել է, որ ՀՀ-ում սեփական ապրանք արտադրելու և միջազգային շուկա վերադառնալու համար շահեկան պայմաններ կան: Իսկ դրա համար, ըստ նրա, իրանցիների համար չափազանց օգուտ է միջազգային շուկա մտնել «Made in Armenia» մակնշմամբ ապրանքներով: Նա հորդորել է չկորցնել այդ հնարավորությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը