Բաբկեն Մարգարյանը՝ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթի և Սեյրան Օհանյանի հայտարարության մասին
Հարցազրույց «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ Բաբկեն Մարգարյանի հետ.
–Ինչպե՞ս կգնահատեք ՀԱԿ–ի համագումարում Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը, մասնավորապես Լեռնայի Ղարաբաղի հիմնախնդրի լուծման փուլային տարբերակի՝ տարածքները զիջելու, միջանկյալ կարգավիճակ տալու և խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ նրատեսակետը։
–Հայ ժողովուրդը մոտ 700 տարի չի ունեցել հաղթանակ։ Մենք ունեցել ենք Սարդարապատ, Ապարան, Բաշ–Ապարան, մենք ընդհանրապես թուրքերին մի կերպ ենք դուրս շպրտել մեր երկրի սրտից և մի թիզ գրավված հող չենք ունեցել։ Արցախյան պատերազմի ժամանակ մենք Արցախն ենք հետ բերել՝ իր տարածքներով հանդերձ, և ոչ ոք իրավունք չունի հազարավոր զոհերի արյան գնով ձեռք բերած հաղթանակը հենց էնպես նվիրել ազերներին։ Ընդհանրապես, այդ դիրքորոշումը ես գնահատում են բացասական և անընդունելի։ Մենք իրավունք չունենք մի թիզ հող զիջել ազերներին։ Մենք այդ հողերի համար արյուն ենք թափել և արյան գնով պահելու ենք դրանք մինչև վերջ։ Եթե մտածում են վաղվա ապագայի մասին, թող երկրի սոցիալ–տնտեսական վիճակը փոխեն, բարելավեն երկրի զարգացումը, արտագաղթ չլինի, և այդ ժամանակ մենք ավելի ուժեղ կլինենք և ավելի հեշտ կպաշտպանենք մեր տարածքները։ Մենք պետք է վստահենք ինքներս մեզ, մեր հայ ժողովրդին մեր վաղվա պայքարի ճանապարհին։ Մենք ինքներս պետք է մեզ պաշտպանենք։ Ես չեմ ընդունում այդ տեսակետը, քանի որ չեմ վստահում և՛ այդ խաղաղապահ ուժերին, և՛ մնացած այլ բաներին։ Մեր հույսը պետք է դնենք մեր և մեր ժողովրդի վրա։
–Պրն Մարգարյա՛ն, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարությամբ հանդես եկավ և նշեց, որ պատրաստվում է ակտիվորեն մասնակցել քաղաքական ու, մասնավորապես, ընտրական գործընթացներին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա այդ որոշումը։
–Ես հանդիպել եմ ՀՀ նախկին պաշտպանության նախարար, մեծարգո գեներալ Սեյրան Օհանյանի հետ։ Նա համեստ, գրագետ տեսակի մեջ մտնող մի եզակի անձնավորություն է, և ես շատ եմ հարգում նրան։ Բնականաբար, և՛ ողջունում եմ իրեն, և՛ այն հանգամանքը, որ չընդունեց իրեն առաջարկվող բարձրաստիճան պաշտոնները, և բռնեց այնպիսի մի ուղի, երբ համախմբելով, մեծ և հզոր համախմբում ստեղծելով՝ մենք կազատվենք այսօրվա քրեաօլիգարխիկ թալանչի համակարգից։ Եթե մենք դրան հասնենք, ապա կեցցե՛ն իրենք, կեցցե՛նք մենք, կեցցե՛ ժողովուրդը։ Իսկ այս վիճակից չազատվելով՝ կնշանակի, որ շարունակելու ենք գտնվել ճորտատիրական համակարգում։ Ուրիշ ճանապարհ չունենք մենք. պետք է համախմբվենք, այդ պատճառով էլ ես աջակցում եմ Սեյրան Օհանյանին և նրա կողքին կանգնած եմ։ Նրա մուտքը քաղաքական դաշտ միայն դրական լիցք է տալու։
–ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նաև նշել էր, որ սկսել է խորհրդակցություններ վարել մի շարք քաղաքական ուժերի և այլ հայտնի գործիչների հետ` նպատակ ունենալով ձևավորել համախոհների թիմ։ Դուք, փաստորեն, այդ թիմում ձեզ տեսնում եք։
–Մենք միանշանակ նրան սատարելու ենք։ Ես իմ անունից ասում եմ՝ եթե ձևավորվի այդ թիմը, լինելու եմ նրա կողքին և գնալու եմ մինչև վերջ։ Պաշտպանելու ենք ընտրական համակարգի արդարությունը և անելու ենք ամեն ինչ, որպեսզի ժողովուրդը հասնի իր վերջնական հաղթանակին։ Ուրիշ ճանապարհ և ելք չկան։
Բաբկեն Մարգարյանը՝ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթի և Սեյրան Օհանյանի հայտարարության մասին
Հարցազրույց «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ Բաբկեն Մարգարյանի հետ.
–Ինչպե՞ս կգնահատեք ՀԱԿ–ի համագումարում Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը, մասնավորապես Լեռնայի Ղարաբաղի հիմնախնդրի լուծման փուլային տարբերակի՝ տարածքները զիջելու, միջանկյալ կարգավիճակ տալու և խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ նրա տեսակետը։
–Հայ ժողովուրդը մոտ 700 տարի չի ունեցել հաղթանակ։ Մենք ունեցել ենք Սարդարապատ, Ապարան, Բաշ–Ապարան, մենք ընդհանրապես թուրքերին մի կերպ ենք դուրս շպրտել մեր երկրի սրտից և մի թիզ գրավված հող չենք ունեցել։ Արցախյան պատերազմի ժամանակ մենք Արցախն ենք հետ բերել՝ իր տարածքներով հանդերձ, և ոչ ոք իրավունք չունի հազարավոր զոհերի արյան գնով ձեռք բերած հաղթանակը հենց էնպես նվիրել ազերներին։ Ընդհանրապես, այդ դիրքորոշումը ես գնահատում են բացասական և անընդունելի։ Մենք իրավունք չունենք մի թիզ հող զիջել ազերներին։ Մենք այդ հողերի համար արյուն ենք թափել և արյան գնով պահելու ենք դրանք մինչև վերջ։ Եթե մտածում են վաղվա ապագայի մասին, թող երկրի սոցիալ–տնտեսական վիճակը փոխեն, բարելավեն երկրի զարգացումը, արտագաղթ չլինի, և այդ ժամանակ մենք ավելի ուժեղ կլինենք և ավելի հեշտ կպաշտպանենք մեր տարածքները։ Մենք պետք է վստահենք ինքներս մեզ, մեր հայ ժողովրդին մեր վաղվա պայքարի ճանապարհին։ Մենք ինքներս պետք է մեզ պաշտպանենք։ Ես չեմ ընդունում այդ տեսակետը, քանի որ չեմ վստահում և՛ այդ խաղաղապահ ուժերին, և՛ մնացած այլ բաներին։ Մեր հույսը պետք է դնենք մեր և մեր ժողովրդի վրա։
–Պրն Մարգարյա՛ն, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարությամբ հանդես եկավ և նշեց, որ պատրաստվում է ակտիվորեն մասնակցել քաղաքական ու, մասնավորապես, ընտրական գործընթացներին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա այդ որոշումը։
–Ես հանդիպել եմ ՀՀ նախկին պաշտպանության նախարար, մեծարգո գեներալ Սեյրան Օհանյանի հետ։ Նա համեստ, գրագետ տեսակի մեջ մտնող մի եզակի անձնավորություն է, և ես շատ եմ հարգում նրան։ Բնականաբար, և՛ ողջունում եմ իրեն, և՛ այն հանգամանքը, որ չընդունեց իրեն առաջարկվող բարձրաստիճան պաշտոնները, և բռնեց այնպիսի մի ուղի, երբ համախմբելով, մեծ և հզոր համախմբում ստեղծելով՝ մենք կազատվենք այսօրվա քրեաօլիգարխիկ թալանչի համակարգից։ Եթե մենք դրան հասնենք, ապա կեցցե՛ն իրենք, կեցցե՛նք մենք, կեցցե՛ ժողովուրդը։ Իսկ այս վիճակից չազատվելով՝ կնշանակի, որ շարունակելու ենք գտնվել ճորտատիրական համակարգում։ Ուրիշ ճանապարհ չունենք մենք. պետք է համախմբվենք, այդ պատճառով էլ ես աջակցում եմ Սեյրան Օհանյանին և նրա կողքին կանգնած եմ։ Նրա մուտքը քաղաքական դաշտ միայն դրական լիցք է տալու։
–ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նաև նշել էր, որ սկսել է խորհրդակցություններ վարել մի շարք քաղաքական ուժերի և այլ հայտնի գործիչների հետ` նպատակ ունենալով ձևավորել համախոհների թիմ։ Դուք, փաստորեն, այդ թիմում ձեզ տեսնում եք։
–Մենք միանշանակ նրան սատարելու ենք։ Ես իմ անունից ասում եմ՝ եթե ձևավորվի այդ թիմը, լինելու եմ նրա կողքին և գնալու եմ մինչև վերջ։ Պաշտպանելու ենք ընտրական համակարգի արդարությունը և անելու ենք ամեն ինչ, որպեսզի ժողովուրդը հասնի իր վերջնական հաղթանակին։ Ուրիշ ճանապարհ և ելք չկան։
Հարցազրույցը վարեց Նելլի Ավագյանը