Լրահոս

27.01.2010 11:36

ԵԽԽՎ նախագահ. «ԼՂ հակամարտությունը տարածաշրջանային կայունության գլխավոր խոչընդոտն է»

ԵԽԽՎ նախագահ. «ԼՂ հակամարտությունը տարածաշրջանային կայունության գլխավոր խոչընդոտն է»

«Տարածաշրջանում կայունության ապահովման գործում ղարաբաղյան հակամարտությունը գլխավոր խոչընդոտն է»,-այդ մասին «Trend News»-ին տված հարցազրույցում ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի(ԵԽԽՎ) նորանշանակ նախագահ, ազգությամբ թուրք Մովլուդ Չավուշօղլուն։ Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ կան ԵԽԽՎ համապատասխան որոշումներ, և դրանք պետք է իրագործվեն։ «Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ԵԽԽՎ որոշումները պետք է կյանքի կոչվեն։ Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ակտիվացնի իր գործունեությունը, որպեսզի հակամարտությունը մոտ ապագայում լուծվի, քանի որ այն տարածաշրջանային կայունության գլխավոր խոչընդոտն է։ ԵԽԽՎ-ն ևս պետք է այս ուղղությամբ աշխատի։ Մենք հիմնախնդրի վերաբերյալ ունենք ընդունված բանաձևեր։ Որպես Եվրոպայի խորհուրդ՝ մենք լուրջ աջակցություն պետք է ցուցաբերենք հաշտեցման գործընթացին, հակամարտության կարգավորմանը»,- ասել է ԵԽԽՎ նախագահը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։