Աշխարհ

21.12.2016 12:20


Թուրքիայի խորհրդարանում սկսել են քննարկել սահմանադրական փոփոխությունների նախագիծը

Թուրքիայի խորհրդարանում սկսել են քննարկել սահմանադրական փոփոխությունների նախագիծը

Թուրքիայի խորհրդարանում սկսվել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկումները, որը ներկայացրել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։ Այս մասին հայտնում է «Միլլեթը»։

Քեմալականներն ու քրդամետները շարունակում են դատապարտել առաջարկվող փոփոխություններն ու հատկապես կառավարման նախագահական համակարգին անցնելու մասին կետը: Նախագիծը վայելում է «Ազգայնական շարժում» կուսակցության անդամների մեծ մասի աջակցությունը։

Ժողովրդահանրապետական և Ժողովրդադեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ փորձելու են ամեն կերպ թույլ չտալ նախագծի վավերացումը:

Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Օզթյուրք Յըլմազն ընդգծել է՝ նախագիծը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տալու է անսահմանափակ լիազորություններ, և երկիրը տանելու է դեպի քաոս:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը