Տնտեսական

21.12.2016 11:58


Ժամանակավորապես կասեցվել է «ԵՎՐՈ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատնային գործունեության լիցենզիան

Ժամանակավորապես կասեցվել է «ԵՎՐՈ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատնային գործունեության լիցենզիան

ԿԲ նախագահի դեկտեմբերի 20-ի որոշմամբ կասեցվել է «ԵՎՐՈ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 295 լիցենզիայի (տրված՝ 17.03.2015թ.) գործողությունը՝ մինչև 2017 թ. փետրվարի 1-ը ներառյալ:

Կասեցված ժամանակահատվածում գրավատանը թույլատրվել է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են գրավատան՝ մինչև կասեցումը ծագած պարտավորությունների հետ:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը